Добавить в избранное

«ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՅ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ.ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք   Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՅ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ.ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ  ԱԿԱԴԵՄԻԱԿԱ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ  ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Անհրաժեշտությունը

Համաձայն ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 40 և 43-րդ, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ գլխի 4.9 կետերի՝ թատերահամերգային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսված է միջոցառումների իրականացում, որոնք պետք է նպաստեն նշյալ կազմակերպությունների մասնագիտական ռեսուրսների կենտրոնացմանն ու կարողությունների զարգացմանը, խթանեն ֆինանսական միջոցների ավելացմանը: Բարեփոխումները ենթադրում են նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացում:

«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակա թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու անհրաժեշտությունը բխում է վերոնշյալ նպատակներից և միտված է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայում «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ գործում են նույն ենթակառուցվածքային համակարգում (շինություն, կոմունալ հանգույցներ և այլն): Փաստացի, առանց մասնագիտական և հանրային քննարկման, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին պատկանող շենքի տարբեր հարկերից, տարբեր չափերի տարածքներ առանձնացվել են և տրվել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Այս ամենին զուգահեռ, կադաստրային տարածքի և փաստացի զբաղեցրած տարածքների մեջ նույնպես առկա են տարբերություններ։ Այս ամենն առաջացնում է լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ։ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ողջ գոյության ընթացքում կոմունալ բոլոր ծախսերը հոգացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Մոտավոր հաշվարկով՝ յուրաքանչյուր տարի 3.5-4 միլիոն դրամ։ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերջին տարիների հաշվետվությունները ցույց են տալիս, որ ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերակատարումը ձեռք է բերել պարբե­րական բնույթ: Այս իրողությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով.

  1. Գործունեության առանձնահատկության կանոնադրական անորոշություն,
  2. Իր անվանումին համապատասխան թատերական ոլորտում նորարարական-փորձարարական առաքելու­թյան իրականացման թերակատարում,
  3. Գովազդատեղեկատվական քաղաքականության բացակայություն,
  4. Գույքային և տեխնիկական բազայի արդիականացման անհրաժեշտություն
  5. Ընդհանուր թատերական իրողություններից, պրոցեսներից և փոխակերպումներց նկատելի մեկուսացում, որն արտահայտվում է նաև միջազգային համագործակցության շրջանակներում:
  6. Ներպետական հյուրախաղային գործունեության թերակատարում (2019թ. հյուրախաղերով հանդես է եկել Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 2021թ.  սահմանամերձ համայնքի Մեծ Մասրիկ և  Արենի գյուղերում                       (բարեգործական հիմունքներով, 2019, 2021թթ. ք. Աբովյանի քրեակատարողական հիմնարկում):

Կարգավորման նպատակը

Գնահատելով և վերլուծելով նշված խնդիրների կարգավորման ուղիներն ու հավանական ժամանակացույցը՝ նպատակահարմար է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել և ընդգրկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում, որպես բաժին /Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի ստեղծագործական բաժնի Գոյ փորձարարական բեմ/: Այսպիսով, առաջիկայում «Բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոնի թատերախումբը հնարա­վորություն կունենա իր ստեղծագործական նպատակներն իրագործելու համար լիարժեքորեն օգտվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադե­միական թատրոնի տարածքային (մեծ բեմ, Black box), գույքային և նյութա­տեխնիկական հնարավորություններից, գովազդատեղեկատվական արշավ­ների նախատեսված մասնագիտական-կադրային և ֆինանսական հնարավորություն­ներից: Սրանով կլուծվի նաև դերասանական խումբն առավել լայն ստեղծագործական հարաբերություններում ներգրավելու հարցը, կխթանվեն փոխադարձ ստեղծագործական շփումները, կստեղծվի հնարավո­րություն տարբեր ռեժիսորական ձեռագրերի հետ առնչվելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները, իրականացնում է տարաբնույթ կրթական-մշակութային ծրագրեր, ցուցահանդեսներ, ընդլայնում է խաղացանկը, նախաձեռնում փառատոներ, և այս ամենն ընդլայնում է նաև ստեղծագործական հնարավորությունները:

ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախանշված դրույթների տրամաբանության համապատասխան՝ ազգային առաջին պետական թատրոնի կազմում, միասնական կառավարման ներքո կարող են գործել տարբեր գեղարվեստական և գեղագիտական սկզբունքներով կողմնորոշվող թատերախմբեր: Այս մոտեցումը հաստատվում է նաև միջազգային փորձով: Այսպես, 1680 թվականին հիմնադրված Կոմեդի Ֆրանսեզով Լուվրի տարածքում գործադրում է իր փորձարարական հարթակը: Այս ձևաչափը կնպաստի նաև ավանդական թատրոններին սպառնացող կարծրատիպերից խուսափելու կարևոր գործին:

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

 ««Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակա թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 419 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը /բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումներին՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացում, ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացում, մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի և իրավական ակտերի մշակում, ոլորտի կազմակերպություններում մարկետինգի, սեգմեն­տացիայի, թիրախավորման, դիրքավորման գիտելիքների և ռեսուրսների ձևավո­րում, մշակութային  հաստատությունների  գույքի  և նյութատեխնիկական բազայի բարելավում, գեղարվեստական բարձրարժեք արդյունքի (գույքի) ապահովում (լուսաձայնային տեխնիկա, երաժշտական գործիքներ, բեմական հանդերձ, դահլիճների և բեմերի կահավորում, ջեռուցման, անվտանգային համակարգեր):

««Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակա թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 419 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

Ակնկալվող արդյունքը

«Բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոնի թատերախմբի միացման ձևով վերակազմակերպման և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմ ընդգրկելու արդյունքում կլրացվեն ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերացումները, կտրամադրվեն ստեղծագործական առավել բարենպաստ պայմաններ, կմշակվի գովազդատեղեկատվական արշավի ծրագիր և կբարձրացվի թատերախմբի հանրային ճանաչելիության  մակարդակը: Միասնական կառավարման դեպքում կբարձրանա նաև ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը:

  • Обсуждалось

    27.03.2023 - 11.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Культура

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 19344

Принт

Предложения

Anushik Avetisyan

11.04.2023

Գոյը Խմբակ չէ։ Փակելու շատ բան կա, հանգիստ թողեք կայացած համակարգերը

Սառա Խաչատրյան

09.04.2023

Ինչու է լռում «Գոյ»-ը? Հայտարարել էր, որ ապրիլի 6-ը կարևոր օր է... ու լռություն...Վերջին շրջանում անընդմեջ աղմկում էր այս թատրոնը, բայց էդ աղմուկը անորակ ու, փաստորեն, նաև անհիմն էր։ Մի ամբողջ թատրոն իր միջից չկարողացավ ընտրել գեթ մեկ մարդ, ով կկարողանար գրագետ ձևով հաղթահարել տնօրենի ընտրության առաջին փուլը և փրկեր իր թատրոնը դուրս գալ այս վիճակից։ Սա՞ է Ձեր որակը? Ասում են, որ Ձեր տնօրենի թեկնածուն 20-ից ավել սխալներ է թույլ տվել քննության ընթացքում։ Դա է՞ Ձեր միջի «գրագետը»։ Այդպե՞ս եք տարիներ շարունակ կառավարել թատրոնը. Եթե դա է Ձեր «գրագետը», ապա պարզ է, թե ինչ «ռեկորդակիր» կարող է լինել նաև Ձեր անգրագետը։ Ցավալի է, հենց Ձեզ համար, ցավալի է, որ շիտակ չեք ինքներդ դեպի Ձեզ։ Ի՞նչ իրավունքով եք մսխում հայ մարդու վճարած հարկերը։ Կառավարությունը պիտի առավել խիստ չափորոշիչներ սահմանի և նման դեպքերում ոչ թե միացնի, միավորի կամ վերակազմակերպի, այլ պարզապես կասեցնի այս անգրագիտությունը։ Տգիտությունը չարիք է, այն պետք է արմատախիլ անել։

Դիանա Գրիգորյան

06.04.2023

Գոյը պետք է գոյատևի

Узнать больше