«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
5 - Против
Հոդված 1. «Փոստային կապի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-46-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» պարբերությունում «ունենալ» բառից հետո լրացնել «կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն պահանջներին համապատասխան» բառերը.
Հոդված 2․ Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել «ը» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«ը) ապահովել մաքսային մարմնի համար ամբողջական հասանելիություն սույն հոդվածի 1-ին մասի «ա» պարբերությունում նշված սարքավորումներին և միջոցներին։».
2) լրացնել նոր մաս՝ հետևյալ բովանդակությամբ․
«Սույն հոդվածի առաջին մասի «ը» պարբերությամբ նշված ամբողջական հասանելիության ձևաչափը սահմանվում է փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի և մաքսային մարմնի համատեղ հրամանով։»։
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել «ժդ» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«ժդ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» պարբերությամբ նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով փոստային և (կամ) սուրհանդակային կապի օպերատորից, ինչպես նաև վերջիններիս միջոցով փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը։»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։
Հոդված 5․ Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոստային կամ սուրհանդակային կապի օպերատոր համարված անձինք սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 1 ամսվա ընթացքում իրենց տեղեկատվական համակարգերը պետք է համապատասխանեցնեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափանիշներին։
-
Обсуждалось
27.03.2023 - 11.04.2023
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 2298
Принт