Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29 ԹԻՎ 57-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի թիվ 57-Ն  որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի և ՀՀ վարչապետի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 1562-Ա որոշման 3-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով: Նախագծով առաջարկվում է որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին համապատասխանեցնելու նպատակով։ Նախագծի որոշման հավելվածի 3-րդ սյունակը առաջարկվում է խմբագրել՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմամթերքի քրեագիտական պահանջները հաստատելու մասին» թիվ 429-Ն որոշումը։

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի թիվ 57-Ն  որոշումն համապատասխանեցնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին։

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

 

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․

 Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։   

 

6․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի թիվ 57-Ն  որոշումն կհամապատասխանեցվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

  • Обсуждалось

    24.03.2023 - 09.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2772

Принт