Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-527-Ն և  ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-529-Ն օրենքների ընդունմամբ։

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերոնշյալ օրենքներով «Պետական կենսաթոշակների մասին» և ««Պետական նպաստների մասին» օրենքերում հաշմանդամությանն առնչվող ձևակերպումները համապատասխանեցվել են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի եզրույթներին։

Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման հավելվածի 5-րդ կետով սահմանված են պարգևավճարների չափերը` ըստ հաշմանդամության խմբերի (առաջին խմբի հաշմանդամի համար, երկրորդ խմբի հաշմանդամի համար, երրորդ խմբի հաշմանդամի համար)։

Կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումներով սահմանված են նպաստների նշանակման, վճարման որոշակի առանձնահատկություններ համանդամություն ունեցող անձանց համար։

 «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի համաձայն՝ եթե անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող, որոշվում է նրա  ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը:  Ընդ որում, ֆունկցիոնալության սահմանափակման միջին կամ ծանր կամ խորը աստիճան սահմանելու դեպքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող:

Բացի այդ, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 1-ից սույն որոշման դրույթները տարածվում են առաջին անգամ հաշմանդամության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա, իսկ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նաև բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա: Այսինքն, 2023 թվականին վերափորձաքննություններն անցկացվելու են նախկին օրենսդրության համաձայն և սահմանվելու են հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խմբեր։

Ըստ այդմ, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի համաձայն՝ 2023 փետրվարի 1-ից անձի ֆունկցիոնալության առաջնակի գնահատման արդյունում կարող է սահմանվել ֆունկցիոնալության խորը, ծանր կամ միջին աստիճանի սահմանափակում։ Մինչ այդ գործող օրենսդրությամբ  բժշկասոցիալական փորձաքննությամբ սահմանվում էր առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամություն։

Ֆունցիոնալության սահմանափակման խմբեր են սահմանվում նաև երեխաների համար (նախկին «Հաշմանդամ երեխա ճանաչված անձ» կարգավիճակի փոխարեն)։

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել փոփխություններ կատարել մի շարք իրավական ակտերում, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։

2. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով Կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումներում ձևակերպումները համապատասխանեցվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքին։ Մասնավորապես,  նախագծով առաջարկվում է՝

1)   «առաջին խմբի հաշմանդամի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով․ 

2)  «երկրորդ խմբի հաշմանդամի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով․

3)  «երրորդ խմբի հաշմանդամի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով․

4) նշված որոշումների  անցումային դրույթ սահմանել նոր դրույթներ, որոնցով կապահովվի օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը բժշկասոցիալական փորձաքննությամբ (վերափորձաքննությամբ) հաշմանդամություն ունեցող անձանց նպաստի և պարգևավճարի իրավունքի իրացումը։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացված նախագծով Կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումներում ձևակերպումները համապատասխանեցվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքին։

4.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»,  Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության  2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն, 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Обсуждалось

    24.03.2023 - 10.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2435

Принт