Добавить в избранное

Проект принят

«Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը սահմանելու մասին » ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Շահա­բաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազ­­մակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապի­տալում օրենսդրությամբ սահ­­մանված կարգով ներդնելու դեպքում շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 159-րդ հոդ­վածի 4-րդ մասի համաձայն, շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյունը:

Խնդիրը կայանում է նրանում, որ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինների մասով 2017 թվականի հունվարի 1-ից  (Հայաս­տանի Հանրապետության քաղաքացիների ստացած շահաբաժինների մասով 2018 թվականի հունվարի 1-ից) ուժի մեջ է մտել Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 159-րդ հոդ­վածի 4-րդ մասը, մինչդեռ Հայաստանի Հանրապետության ռեզի­դենտ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրվող շահաբաժիններից վճարված եկամտային հարկը փոխհատուցելու կարգ սահմանված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններից շահա­բաժին­ների տեսքով եկամուտներ ստացող անձանց կողմից դրանց ստացման հար­կային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` Հայաստանի Հանրապետության ռեզի­դենտ նույն կազ­մա­կեր­պության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդ­նելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխ­հա­տու­ցելու կարգը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններից շահաբաժինների տեսքով եկա­մուտ­ներ ստացող անձանց կողմից դրանց ստացման հար­կային տարվա ընթացքում շահա­բաժին վճարող` Հայաստանի Հանրապետության ռեզի­դենտ նույն կազմակերպության կանո­նա­դրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդ­նելու դեպքում այդ շահաբաժիններից վճար­ված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգի սահմանումն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել Հայաստանի Հանրապետության ռեզի­դենտ կազմակերպություններից շահաբաժինների տեսքով եկամուտներ ստացող անձանց կող­մից դրանց ստացման հար­կային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժ­նե­հա­վաք կապիտալում ներդ­նելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումար­ները փոխհատուցելու կարգը:
  • Обсуждалось

    16.02.2017 - 20.03.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 13008

Принт