Vahagn Sahakyan
21.03.2023
3 աշխատանքային օրը շատ սուղ ժամկետ է, մանավանդ համաճարակների դեպքում (և ընդհանրապես)։
3 - За
3 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
_____ _____________ 2023 թվականի N ________Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1305-Լ որոշման հավելվածի 28-րդ կետի՝
1) 1-ին ենթակետի «ժբ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ժբ. վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տրամադրվեն շահառուներին 0 տոկոս տոկոսադրույքով»։
2) 2-րդ ենթակետի՝ «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«դ. տոհմային ՄԵԿ-ի անկումից և (կամ) սանիտարական սպանդից, կամ օտարումից հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում շահառուն նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն՝ դրան կցելով կենդանու անկման վերաբերյալ արձանագրություն և անասնաբույժի եզրակացություն, ինչպես նաև օտարման վայր հանդիսացող նոր համայնքում հաշվառման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք,»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Обсуждалось
20.03.2023 - 07.04.2023
Тип
Pешение
Область
Сельское хозяйство, Экономика
Министерство
Министерство экономики
Просмотры 2767
Принт21.03.2023
3 աշխատանքային օրը շատ սուղ ժամկետ է, մանավանդ համաճարակների դեպքում (և ընդհանրապես)։