ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻ (ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1351-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 1351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
1. |
Անհրաժեշտությունը |
|
|
Համաձայն Էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկատվության (գրությունը կցվում է) ԵԱՏՄ շրջանակներում գործում է ԵՏՀ խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 114 որոշմամբ ընդունված «Ատրակցիոնների անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը, որը նաև պաշտոնապես հրապարակվել է իրավական ակտերի միասնական կայքում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարուսելները (ատրակցիոնները) «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի համաձայն արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում և տվյալ ոլորտի լիազորող մարմինը հանդիսանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարության կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1351-Ն որոշումը (տեխնիկական կանոնակարգի իրավական կարգավիճակը փոխելու՝ չհակասելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 51-րդ հոդվածին) վերանայելու կամ այն ուժը կորցրած ճանաչելու մասով:
|
|
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
|
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ և հրահանգներ սահմանող իրավական ակտը բացակայում է, որի հիման վրա անհրաժեշտություն է առաջանում ընդունելու Կառավարության որոշում, որը կսահմանի տեխնիկական անվտանգության կանոններ, իսկ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի գործողության հիման վրա՝ ուժը կորցրած ճանաչվի ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի 1351-Ն որոշումը: |
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
|
Որոշման նախագծի բովանդակությունը համապատասխանում է իրավական ակտի որոշակիության և բացերը լրացնելու հիմնադրույթներին: |
|
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
|
Հիմնական նպատակը շահագործման գործընթացի ժամանակ առկա լինեն նորմատիվ պահանջներ՝ որոնցով առաջնորդվելով կապահովվի արտադրական վտանգավօր օբյեկտի անվտանգ շահագործումը: |
|
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
|
Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: |
|
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
|
Նախագծի ընդունումը կնպաստի արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության ոլորտում տեխնիկական անվտանգության ապահովումը:
|
|
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ |
||
|
Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում: |
|
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
||
|
Սույն որոշման նախագիծը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ ընդունած պարտավորություններին: |
|
ՏԵՂԵԿԱՆՔ Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության |
||
|
Սույն որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում լրացուցիչ ծախսեր և եկամուտների ավելացում չի առաջացնում:
|
|
|
ՏԵՂԵԿԱՆՔ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրից: |
|
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
-
Обсуждалось
17.03.2023 - 02.04.2023
-
Тип
Pешение
-
Область
Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство по чрезвычайным ситуациям
Просмотры 3355
Принт