Արա Սաղումյան
16.03.2023
Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 9-րդ, 37-րդ հոդվածները, ինչպես նաև 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ առաջարկում եմ օրենքների նախագծերից հանել կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների՝ գրառման ենթակա տվյալների փոփոխությունների պետական գրանցումը հավաստող ակտի պատճենը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրելու վերաբերյալ դրույթները: Այդ նպատակով կարելի է ըստ անհրաժեշտության փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել վերը նշված հոդվածներում, «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում, ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների՝ ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների և այդ տվյալների բազաների ցանկերը հաստատելու մասին» N 1665-Ն որոշման մեջ, ՀՀ արդարադատության նախարարի 2013թ. մայիսի 13-ի N 85-Ն հրամանի մեջ: