Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 405-Ն ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի Ի N 1419-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

     ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2023 թվականի N   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 405-Ն ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի Ի N 1419-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և
34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում 1) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշում 1-ի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով․  

«3)    մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) կարող են հիմք լինել սույն որոշմամբ նպաստ նշանակելու, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար: Այս դեպքում՝

   ա․ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

   բ․ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

   գ․ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին։»․

  • որոշում 1-ի N 2 հավելվածի՝

ա․ 3-րդ կետի 1-ին ենթակետում «հաշմանդամության I խումբ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում» բառերով,

բ․ 3-րդ կետի 2-րդ ենթակետում «հաշմանդամության II խումբ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում» բառերով,

գ․ 3-րդ կետի 3-րդ ենթակետում «հաշմանդամության III խումբ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում» բառերով,

դ․6-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով,

ե․ 8-րդ կետի 2-րդ ենթակետում «1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող» բառերով,

  • որոշում 1-ի N 3 հավելվածի՝

ա․ 13-րդ կետի 1-ին ենթակետում «հաշմանդամության I խումբ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում» բառերով,

բ․ 13-րդ կետի 2-րդ ենթակետում «հաշմանդամության II խումբ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում» բառերով,

գ․ 13-րդ կետի 3-րդ ենթակետում «հաշմանդամության III խումբ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում» բառերով,

դ․13-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշման» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշման (վարչական ակտի)» բառերով,

 

ե․ 33-րդ կետի 4-րդ ենթակետում «հաշմանդամության խումբը » բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը» բառերով,

զ․ N 1 ձև-ում «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից տրված որոշման» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշման (վարչական ակտի)» բառերով.

4) որոշում 1-ի N 6 հավելվածի 32-րդ կետում «Հաշմանդամության խմբի» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի» բառերով, իսկ «հաշմանդամության խմբից» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից» բառերով․

5)  որոշում 1-ի N 8 հավելվածի 14-րդ կետում «հաշմանդամության խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի» բառերով։

2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում 2) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշում 2-ը 1.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ կետով.

«1.2․ Սահմանել, որ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերը) կարող են հիմք հանդիսանալ սույն որոշմամբ սահմանված հատուցման գումար ստանալու, հատուցման գումարի ամսական հավասար վճարին ավելացվող ամսական լրացուցիչ գումար ստանալու կամ դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստանալու համար․Այս դեպքում՝

1) խեղում ստացած անձանց և նրանց ընտանիքների անդամների վրա տարածվում են սույն որոշմամբ վնասվածք ստացած անձանց և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթները․

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

  3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

   4) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին»․

2) որոշում 2-ի N 1 հավելվածի՝

ա․ 2-րդ կետում «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել  «հաշմանդամություն ձեռք բերած» բառերով,

բ․ 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) զինծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կամ ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշումը (վարչական ակտը) և  ստացած վնասվածքի պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը.

գ․ 2-րդ կետի 2-րդ ենթակետում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալություն գնահատող հանձնաժողովի որոշումը (վարչական ակտը)» բառերով և հանել «կամ խեղման» բառերը,

դ․ 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5) օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ կամ 4.1-ին մասերով սահմանված շահառու հանդիսանալու հանգամանքը հաստատող` ամուսնության և ծննդյան վկայականները, դատական ակտերը, զինծառայողի` շահառու հանդիսացող քրոջ և եղբոր` ուսումնառության վերաբերյալ տեղեկանքները` տրված ուսումնական հաստատության կողմից կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշումը (վարչական ակտը), զինծառայողի ծնողների (ծնողի) մահվան վկայականները, զինծառայողի հետ համատեղ զավակ ունեցող անձի` զինծառայողի հետ ամուսնության և ամուսնալուծության պետական գրանցման բացակայության վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից տրամադրված տեղեկանքը.»

3) Որոշում 2-ի N 1 հավելվածի 7-րդ կետում «կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված համապատասխան տեղեկանքները» բառերը փոխարինել «տեղեկանքները կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշումը (վարչական ակտը)» բառերով․

4) Որոշում 2-ի N 1 հավելվածի ձև N 1-ի՝

ա․ 1-ին կետում «(հաշմանդամության խումբը և հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը, վերափորձաքննության օրը, ամիսը, տարին» բառերը փոխարինել «(հաշմանդամություն ունեցող անձի  ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ  Ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին» բառերով, իսկ «կամ խեղում» բառերը հանել,

բ․ 4-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«դ․ 18 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող` նշվում է անձի  ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ  Ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին, զինծառայողին խնամակալ ճանաչելու մասին իրավասու մարմնի որոշման օրը, ամիսը, տարին, համարը, ծնողների մահվան վկայականներ տալու օրը, ամիսը, տարին, համարները կամ ծնողների  հաշմանդամության ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ  Ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի)կայացման օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին.»

գ․ 4-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«բ. հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ  Ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին կամ աշխատանքային կենսաթոշակ ստանալու հանգամանքը հաստատող տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը.»,

5) Որոշում 2-ի N 1 հավելվածի ձև N 2-ի՝

ա․ 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«դ. 18 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող` նշվում է անձի  ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ  Ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին զինծառայողին խնամակալ ճանաչելու մասին իրավասու մարմնի որոշման օրը, ամիսը, տարին, համարը, ծնողների մահվան վկայականներ տալու օրը, ամիսը, տարին, համարները կամ ծնողների հաշմանդամության ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ Ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին․»,

բ․ 3-րդ կետի 2 ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«բ. հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ  ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին կամ աշխատանքային կենսաթոշակ ստանալու հանգամանքը հաստատող տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը.»,

6) Որոշում 2-ի N 1 հավելվածի ձև N 3-ի «ԱՆՎԱՆԱՑԱՆԿ»-ի 2-րդ սյունակից հանել «կամ խեղում» բառերը, իսկ 3-րդ սյունակում «Հաշմանդամության խումբը վերափորձաքննության օրը, ամիսը, տարին» բառերը փոխարինել «Հաշմանդամություն սահմանափակման աստիճանը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին» բառերով․

7) Որոշում 2-ի N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «2) չափահաս զավակների` ուսումնառության մեջ գտնվելու և ուսումնառության ժամկետի  վերաբերյալ տեղեկանքները` տրված ուսումնական հաստատության կողմից կամ հաշմանդամություն ունենալու վերաբերյալ անձի Ֆունկցիոնալության գնահատող հանձնաժողովի որոշումը (վարչական ակտը)․»․

8) Որոշում 2-ի N 2 հավելվածի 5-րդ կետում «և հաշմանդամություն ունենալու վերաբերյալ տեղեկանքները» բառերը փոխարինել «վերաբերյալ տեղեկանքները և անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը)» բառերով․

9) Որոշում 1-ի N 2 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «3) հաշմանդամություն ունեցող չափահաս զավակի վերաբերյալ տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, անձնագրի համարը և սերիան, կրկնակի գնահատման կամ վերագնահատման ժամկետը, պատշաճ ձևով ուղարկում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին` հաշմանդամություն ունենալու ժամկետը երկարաձգվելու կամ հաշմանդամություն ունեցող չճանաչվելու դեպքում անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամություն ունենալու ժամկետը երկարաձգելու կամ հաշմանդամություն ունեցող չճանաչելու օրվանից եռօրյա ժամկետում դրա մասին հատուցման հիմնադրամին տեղեկացնելու համար:»․

10) Որոշում 2-ի N 2 հավելվածի N 1 ձևի 1-ին կետում «հաշմանդամ» բառը փախարինել «հաշմադնամություն ունեցող» բառերով, իսկ «ուսումնառության կամ հաշմանդամության վերաբերյալ ուսումնական հաստատության կամ ԲՍՓՀ տեղեկանքներ տալու օրը, ամիսը, տարին, համարները» բառերը փոխարինել «ուսումնառության վերաբերյալ ուսումնական հաստատության տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը կամ  հաշմանդամության վերաբերյալ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշման (վարչական ակտը) օրը, ամիսը, տարին, համարը» բառերով․   

11) Որոշում 2-ի N 2 հավելվածի N 1 ձևի 4-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «հաշմանդամության խումբը և հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը, վերափորձաքննության օրը, ամիսը, տարին» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին» բառերով։

  1. Հայաստանի Հանրապետությանկառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման N 1 հավելվածի 112-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով» բառերը փոխարինել  «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողով» բառերով։
  2. 4. Հայաստանի Հանրապետությանկառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին»
    N 1419-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում 3) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշում 3-ի վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և հավելվածի 1-ին կետում «ԱՌԱՋԻՆ ԿԱՄ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ» բառերը փոխարինել «ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ԿԱՄ ԾԱՆՐ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՈՎ» բառերով,

2) Որոշում 3-ի 3-րդ կետի՝

ա․ 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «2-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով,

բ․ 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «3-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով» բառերով,

գ․ 2-րդ ենթակետում «2-րդ կամ 3-րդ խմբի» բառերոը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր կամ միջին աստիճանի սահմանափակումով» բառերով,

3) որոշում 3-ի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-7-րդ ենթակետերով․

«3)  սույն որոշման՝ վնասվածք ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա,

4)  բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

5) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

6) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին․

7) խեղում ստացած անձանց և նրանց ընտանիքների անդամների վրա տարածվում են սույն որոշման համաձայն վնասվածք ստացած անձանց և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթները.»․

4) որոշում 3-ի հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում, 3-րդ կետում, 4-րդ կետում, 5-րդ կետում, 7-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում, 10-րդ կետում, 10․1-ին կետում, 10․2-րդ կետում, 28-րդ կետում, ձև N 1-ի առաջին կետում, ձև N 3-ի վերնագրում և 2-րդ, 4-րդ և 5-րդ սյունակներում, ձև N 5-ի վերնագրում և 2-րդ, 4-րդ և 5-րդ սյունակներում  «1-ին կամ 2-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով․

5) որոշում 3-ի հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակտում, 6-րդ կետի 2-րդ ենթակետում, ձև N 1-ի 2-րդ կետում, ձև N 3-ի 6-րդ սյունակում և ձև N 5-ի 6-րդ սյունակում «1-ին խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով» բառերով․

6)  որոշում 3-ի հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետում «2-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով․

7) որոշում 3-ի հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ խեղման» բառերը, իսկ ձև N 1-ի առաջին կետից՝ «կամ խեղում» բառերը․

8) որոշում 3-ի հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետում «հաշմանդամության վերափորձաքննության» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության կրկնակի գնահատման կամ վերագնահատման», «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմին» բառերը՝ «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին», իսկ «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի» բառերը՝ «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերով․

9) որոշում 3-ի հավելվածի ձև N 1-ի առաջին կետում «հաշմանդամության խումբը և հաշմանդամություն ունեցող ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ-ի տեղեկանք տալու օրը, ամիսը, տարեթիվը, համարը» բառերը փոխարինել « անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշումը (վարչական ակտը)» բառերով․

10) որոշում 3-ի հավելվածի ձև N 3-ի 4-րդ սյունակից և ձև N 5-ի 4-րդ սյունակից հանել «, խեղում» բառը․

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Обсуждалось

    15.03.2023 - 30.03.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2379

Принт