ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 01-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 01-ԻՑ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 մարտի 2023 թվականի N ___
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 01-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 01-ԻՑ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.3-րդ կետի՝ Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Աբովյան համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները՝ համաձայն հավելվածի։
2. Լիազորել Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնի պետին՝ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ հանրային սննդի օբյեկտին հարակից, Աբովյան համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման նպատակով կնքել համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրեր, որոնցում պետք է նշվեն նաև տարածքի օգտագործման կարգը, պայմանները և սահմանափակումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
13.03.2023 - 28.03.2023
-
Тип
Pешение
-
Область
Публичная служба
-
Министерство
Котайкская область Муниципалитет Абовяна
Просмотры 2934
Принт