Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«       »  «                        »  2023 թվականի N     -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

   1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Անշարժ գույքի կադաստր վարող մարմնին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի N 680-Ն ոորոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2062-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգում կատարել հետևյալ լրացումները.

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

   «2.1. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը անշարժ գույքի կադաստր վարող մարմնին են ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում անհատական բնակելի տների կառուցման համար տրամադրված շինարարության թույլտվությունը, հաստատված նախագիծը, ինչպես նաև ըստ նախագծի կառուցվող շինությունների որակական ու քանակական բնութագրիչների վերաբերյալ տվյալները։

   Ներկայացման ենթակա փաստաթղթերի, շինությունների որակական ու քանակական բնութագրիչների տեսակները սահմանված են համաձայն սույն կարգի հավելվածի՝ N 2 ձևի։».

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.

   «7․1. Սույն կարգի 2.1-ին կետում նշված շինարարության թույլտվությունը, հաստատված նախագիծը, ինչպես նաև ըստ նախագծի կառուցվող շինությունների որակական ու քանակական բնութագրիչները համայնքների կողմից մուտքագրվում են e-cadastre.am կայքում համայնքների համար հասանելի առցանց գրասենյակ։

   Շինարարության թույլտվությունն ու հաստատված նախագիծը առցանց գրասենյակ են մուտքագրվում փի-դի-էֆ (pdf) կամ ջեյ-փի-ջի (jpg) ձևաչափերով։»:

  1. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ       Նիկոլ Փաշինյան

Ձև N 2

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ՈՒ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

 

հ/հ

Տեսակը

1

Շինարարության թույլտվության տրման ամսաթիվ (օր, ամիս, տարեթիվ) և համար

2

Շինարարության թույլտվության ժամկետի ավարտի ամսաթիվ (օր, ամիս, տարեթիվ)

3

Շինարարության թույլտվություն (փի-դի-էֆ (pdf) կամ ջեյ-փի-ջի (jpg) ձևաչափերով)

4

Հաստատված նախագիծ (փի-դի-էֆ (pdf) կամ ջեյ-փի-ջի (jpg) ձևաչափերով)

5

Անշարժ գույքի գտնվելու վայրի հասցե

6

Վկայականի համար

7

Կադաստրային ծածկագիր

8

Շինության նպատակային նշանակություն

9

Շինության գործառնական նշանակություն

10

Շինության հարկայնություն և հարկ

11

Շինության ներքին մակերես՝ ըստ առանձին հարկերի և ըստ առանձին շենքի մաս կազմող բաց պատշգամբերի ու հարթակների (քառակուսի մետրերով)

12

Շինության ներքին բարձրություն՝ ըստ առանձին հարկերի (մետրերով)

13

Շինության կառուցման նյութի տեսակ

14

Միջհարկային ծածկի նյութի տեսակ

15

Տանիքի նյութի տեսակ

16

Արատաքին հարդարման տեսակ՝ ըստ շինության կողմերի

17

Կառուցվածքներ հանդիսացող՝ առանձին ծածկերի, շվաքարանների, հարթակների ներքին մակերես (քառակուսի մետրերով)

18

Պարիսպների մակերես (քառակուսի մետրերով), բարձրություն (մետրերով) և կառուցման նյութի տեսակ

 

  • Обсуждалось

    10.03.2023 - 25.03.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2789

Принт