Добавить в избранное
ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 489 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
15 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն 01.03.2023 10:49:00 | 1. Նախագծի 3-րդ կետի համաձայն՝ սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Վերոգրյալի կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ինչպես Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ է նշված, Նախագծի ներկայացումը պայմանավորված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ընդունմամբ, որը սակայն ուժի մեջ է մտնելու 2023 թվականի ապրիլի 28-ին: Հետևաբար առաջարկում ենք Նախագծի 3-րդ կետով նախատեսված ուժի մեջ մտնելու ժամկետը համապատասխանեցնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետին: | Ընդունվել է: | |
2 | Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն 01.03.2023 10:50:38 | 2. Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի նախաբանում նշել ՀՀ վարչապետի համապատասխան որոշման կրճատ անվանումը: | Ընդունվել է: | |
3 | Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն 03.03.2023 10:52:06 | «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանելու և Կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի թիվ 489 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ և առարկություններ չկան | Ընդունվել է: | |
4 | Artak Zakarian 08.03.2023 01:10:22 | «Խնդիրներ` կապված նորմալ ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ» այնքան էլ հայերեն չէ։ | Կառավարության որոշման նախագծում զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը (այդ թվում 36-րդ կետը) սահմանված է Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանի հավելվածով հաստատված «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչին» համապատասխան: https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864 |