ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
----------- 2023 թվականի N - Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել`
քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների արտադրության կարգը ` համաձայն Հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի
«--» «--------» N --- -Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների արտադրության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
- արտադրության կազմակերպում՝ նոր մշակված, արդիականացված կամ շահագործման մեջ գտնվող քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների (այսուհետ՝ արտադրատեսակներ) արտադրության կազմակերպման միջոցառումների ամբողջություն, որը բնութագրվում է աշխատանքների կատարման երկու փուլերով՝ արտադրատեսակների արտադրության նախապատրաստմամբ և յուրացմամբ,
- արտադրատեսակների արտադրության նախապատրաստում՝ արտադրատեսակների արտադրության կազմակերպման բաղկացուցիչ մաս, որը ներառում է կազմակերպական, տեխնիկական, տնտեսական բնույթի, ինչպես նաև այլ անհրաժեշտ միջոցառումներ, որոնք ապահովում են թողարկման տրված ծավալով և պահանջվող որակի արտադրատեսակների արտադրության յուրացման համար արտադրություն իրականացնող կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տեխնոլոգիական պատրաստվածությունը,
- արտադրության յուրացում՝ արտադրատեսակների արտադրության կազմակերպման բաղկացուցիչ մաս, որը ներառում է բուն արտադրության և որակավորման փորձարկումների անցկացման միջոցառումները,
- որակավորման փորձարկումներ՝ արտադրատեսակների ստուգիչ փորձարկումներ, որոնք անցկացվում են արտադրատեսակների արտադրության յուրացման ժամանակ, կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին արտադրատեսակի համապատասխանության հաստատման, արտադրատեսակների փորձանմուշների փորձարկումների ժամանակ ի հայտ եկած թերությունների վերացման համար անցկացվող միջոցառումների գնահատման, արտադրատեսակի որակի կայունությունն ապահովող մշակված տեխնոլոգիական պրոցեսի ստուգման նպատակով, ինչպես նաև տրված ծավալով արտադրատեսակների թողարկման համար արտադրության պատրաստ լինելը որոշելու համար,
- տեխնոլոգիական հագեցվածության միջոցներ (հագեցվածության միջոցներ)՝ տեխնոլոգիական գործընթացների իրականացման համար անհրաժեշտ արտադրության միջոցների ամբողջություն,
- արտադրության տեխնոլոգիական պատրաստվածություն (տեխնոլոգիական պատրաստվածություն)՝ Կազմակերպությունում սահմանված տեխնիկա-տնտեսական ցուցանիշներով տրված ծավալի արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների, կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի ամբողջական լրակազմի առկայություն,
- արտադրատեսակի բաղկացուցիչ մաս (նյութեր, կիսապատրաստվածքներ և համալրող պատրաստվածքներ)՝ արտադրատեսակի ինքնուրույն մաս, որը նախատեսված է արտադրատեսակի կազմում որոշակի տեխնիկական ֆունկցիաների կատարման համար, որն իրենից ներկայացնում է ընդհանուր կոնստրուկտորական (սխեմատիկ) լուծումով միավորված հավաքովի մասերի ամբողջություն,
- թողարկվող արտադրանքի ծավալ՝ սահմանված ժամանակահատվածի ընթացքում որոշակի անվանման, տիպաչափսերի, արտադրատեսակների քանակ, որոնք արտադրվում կամ նորոգվում են Կազմակերպության կողմից:
- ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
- Արտադրության կազմակերպման աշխատանքների փուլերի իրականացման համար արտադրատեսակի արտադրողը մշակում է կազմակերպա-տեխնիկական փաստաթուղթը, որտեղ արտադրության կազմակերպման և յուրացման փուլերի համար, որպես կանոն նշվում է.
- արտադրվող արտադրատեսակի անվանումը,
- արտադրատեսակի արտադրության կազմակերպման միջոցառումների համալիր գրաֆիկը (պլանը), և պատասխանատուներին,
- արտադրատեսակի՝ ազգային ստանդարտների պահանջներին, կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի պայմաններին համապատասխանության նկարագրությունը,
- արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիաները, որոնք պետք է լինեն բնապահպանական տեսակետից անվտանգ, ռեսուրսախնայող,
- արտադրատեսակների թողարկման ծավալը,
- արտադրատեսակի բաղկացուցիչ մասերը (նյութերի, կիսապատրաստվածքների և համալրող պատրաստվածքների), տեղեկատվություն դրանց արտադրողների վերաբերյալ,
- արտադրատեսակի բաղկացուցիչ մասերի հաշվառման եղանակը,
- արտադրության գործընթացում ներգրավված անձնակազմի նախապատրաստման և ատեստավորման գործընթացի նկարագրությունը,
- արտադրության ընթացքի նկատմամբ որակի հսկողության համակարգի նկարագրությունը,
- արտադրության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման պայմանների նկարագրությունը,
- որակավորման փորձարկումների ծրագրի մշակման և հաստատման գործընթացի նկարագրությունը,
- օրենսդրությամբ սահմանված կարգով գաղտնիության ռեժիմի պահպանման պայմանները:
- Արտադրության կազմակերպման աշխատանքների փուլերի իրականացման համար արտադրատեսակների արտադրողը մշակում է արտադրության նախապատրաստման վերաբերյալ այլ միջոցառումներ, որոնք ապահովում են կազմակերպության տեխնոլոգիական պատրաստվածությունը՝ տրված ծավալով և կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերին, ինչպես նաև ազգային ստանդարտների պահանջներին համապատասխանող արտադրատեսակների թողարկման համար:
- Արտադրատեսակների արտադրողը արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն արտադրատեսակների արտադրություն իրականացնելու համար նախատեսված տարածքներում պարտավոր է տեղադրել անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսաձայնագրող սարքը արտադրատեսակի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որպեսզի հնարավորություն տա նկարահանելու և հետևելու արտադրատեսակների արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Արտադրատեսակների արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության մուտքի դռան երկու կողմից փակցվելու են «Տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:
- ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՈՒՄ
- Արտադրողը սկսում է արտադրատեսակների արտադրության յուրացումը արտադրության նախապատրաստման աշխատանքների ավարտից հետո։
- Արտադրատեսակների արտադրության յուրացման փուլում արտադրողը ապահովում է․
- արտադրատեսակի բաղկացուցիչ մասերի (նյութերի, կիսապատրաստվածքների և համալրող պատրաստվածքների) մուտքային հսկողություն, որոնք նախատեսված են սեփական արտադրության արտադրատեսակների արտադրության համար,
- տեխնոլոգիական հագեցվածության միջոցները,
- արտադրատեսակի ընթացիկ որակավորման փորձարկումները,
- արտադրության ընթացքի նկատմամբ որակի հսկողության համակարգով նախատեսված պահանջները,
- արտադրատեսակի արտադրության որակը բարձրացնելու նպատակով աշխատանքային կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի ըստ անհրաժեշտության լրամշակումը (ներառելով չափագիտական փորձաքննության ընթացիկ արդյունքները),
- կազմակերպա-տեխնիկական փաստաթղթով նկարագրված անվտանգության պահանջների պահպանումը,
- արտադրության կազմակերպա-տեխնիկական փաստաթղթերով սահմանված արտադրատեսակների քանակի արտադրությունը՝ ազգային ստանդարտներին, կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
- Արտադրատեսակի պատրաստ լինելու դեպքում արտադրողը կազմակերպում և ապահովում է արտադրատեսակների որակավորման փորձարկումների անցկացումը՝ որակավորման փորձարկումների ծրագրին համապատասխան:
- Կոնկրետ արտադրատեսակի վերաբերյալ որակավորման փորձարկումների ծրագիրը կազմվում է՝ հաշվի առնելով արտադրատեսակի առանձնահատկությունը։
- Արտադրատեսակի որակավորման փորձարկումը իրականացվում է արտադրողի կողմից նախապես ձևավորված հանձնաժողովի միջոցով:
- Արտադրատեսակի արտադրողը որակավորման փորձարկումների սկզբում պետք է ունենա․
- արտադրատեսակի արտադրության կազմակերպման կազմակերպա-տեխնիկական փաստաթուղթը,
- արտադրանքի արտադրության կազմակերպման միջոցառումների համալիր գրաֆիկը (պլանը),
- որակավորման փորձարկումների ծրագիրը և դրանց անցկացման մեթոդիկան (մեթոդիկաները), եթե այն որակավորման փորձարկումների ծրագրի մաս չի կազմում,
- արտադրատեսակի արտադրության յուրացման համար տեխնոլոգիական պատրաստվածության ընդհանուր վիճակի վերաբերյալ տեղեկանքը,
- կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան արտադրված արտադրատեսակների վերաբերյալ տեղեկանքը:
- Արտադրատեսակի որակավորման փորձարկումը հանձնաժողովի միջոցով իրականացվելու դեպքում արտադրողն, անհրաժեշտություն առաջանալու դեպքում, ներկայացնում է այլ փաստաթղթեր (տվյալներ), որոնց անհրաժեշտությունն առաջացել է հանձնաժողովի աշխատանքի ընթացքում:
- Որակավորման փորձարկումների արդյունքները համարվում են դրական, եթե արտադրատեսակները որակավորման փորձարկումների ծրագրով նախատեսված բոլոր կետերով հաջողությամբ հաղթահարել են փորձակումները, հանձնաժողովը դրական է գնահատել տրված ծավալով կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող արտադրատեսակների թողարկման հնարավորության համար արտադրության տեխնոլոգիական հանդերձանքը և արտադրման տեխնոլոգիական պրոցեսի կայունությունը:
- Որակավորման փորձարկումների արդյունքները համարվում են բացասական, եթե որակավորման փորձարկումների ծրագրով նախատեսված թեկուզ մեկ կետով ստացվել են բացասական արդյունքներ և (կամ) հանձնաժողովը բացասական է գնահատել նշված ծավալով արտադրատեսակների թողարկման հնարավորությունը:
- Փորձարկումների փուլը հաղթահարած յուրաքանչյուր արտադրատեսակ պետք է ունենա անհատական համար, ինչպես նաև ներկայացվի համապատասխանության գնահատման:
- Արտադրության կազմակերպման շրջանակներում արտադրատեսակների արտադրության յուրացումը համարվում է ավարտված, եթե.
- կատարված են արտադրության կազմակերպման միջոցառումների համալիր գրաֆիկի (պլանի) միջոցառումները,
- ստացվել են որակավորման փորձարկումների դրական արդյունքներ:
-
Обсуждалось
03.03.2023 - 19.03.2023
-
Тип
Pешение
-
Область
Индустрия высоких технологий
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 2460
Принт