В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1491-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
4 - Против
ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1491-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1491-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ստորերկրյա ջրերի ռեժիմայի դիտարկումների (մոնիթորինգի) գործընթացում առկա իրավահարաբերությունների կարգավորման հետ:
«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքի հիման վրա ընդունված Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1491-Ն որոշումը կոչված է կարգավորելու շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանության, դրանց շուրջ պահպանական գոտիների ստեղծման կարգի և սահմանափակումների ցանկի հետ կապված հարաբերությունները, սակայն դիտարկումների ցանցի պետական հիդրոօդերևութաբանական ծառայության կազմում ընդգրկված ստորերկրյա ջրերի ռեժիմայի դիտարկումների դիտակետերի հարցը վերոգրյալ կարգավորումից դուրս է մնացել, ինչը խնդիրներ է առաջացնում ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ազգային (պետական) ցանցի դիտակետերի զբաղեցրած տարածքների տիրապետման, տնօրման կամ պատկանելիության, ինչպես նաև պահպանման գոտիների մակերեսների չափերի հետ կապված:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1491-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ազգային (պետական) ցանցի դիտակետերի զբաղեցրած տարածքների տիրապետման, տնօրման կամ պատկանելիության և պահպանման գոտիների համար հատկացվող անհրաժեշտ հողատարածքների առավելագույն չափը, ինչպես նաև կարգավորել այդ հողատարածքների պահպանման հետ կապված հարաբերությունները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կլուծվի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ազգային (պետական) ցանցի դիտակետերի պահպանման և ռեժիմային դիտարկումների անխոչընդոտ իրականացման հարցը, ինչն էլ իր հերթին կապահովի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման Կառավարության որդեգրած քաղաքականությունը:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
-
Обсуждалось
03.03.2023 - 21.03.2023
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы, Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 3095
Принт