Добавить в избранное

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը

««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է բնակչության դեղապահովման, բժշկական օգնության և սպասարկման որակը բարձրացնելու և մահացության ցուցանիշները նվազեցնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2021 թվականի մայիսի 5-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի կիրարկման ընթացքում բացահայտվել են մի շարք բացթողումներ, ինչպես նաև տարընթերցումներ, որոնք խոչընդոտում են ոլորտի լիարժեք կարգավորմանը, նման խնդիրներից է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ գործող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք դեղերը ստանում են 50 տոկոս զեղչով, այն դեպքում, երբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար դեղեր ստանալու իրավունք:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում վերը նշված շահառուները կարող են օգտվել պետության կողմից ամբուլատոր-առաջնային օղակի միջոցով տրամադրվող անվճար դեղերի հատկացումից: Բացի այդ, Օրենքի փոփոխությունը կբերի կարգավորող իրավական ակտերի համապատասխանեցման:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության վարչության կողմից:

5. Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ 2023 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:

  • Обсуждалось

    02.03.2023 - 17.03.2023

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3890

Принт

Предложения

Կարեն Աբրահամյան

02.03.2023

Շատ լավ նախագիծ է, բայց ուշադրություն դարձրեք նաև անվճար հատկացվող դեղերի ցանկին, հիմնականում ցածրորակ դեղեր են, որևէ արդյունք չտվող,էլ չասեմ,որ ցանկում չկան շահառուներին անհրաժեշտ (նշանակված) դեղերը։

Узнать больше