Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
67 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Դավիթ Գլջյան 01.03.2023 13:02:47 | Առաջարկում եմ, ոչ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ հրապարակել այս նախագիծը ներկայացրած պեկ աշխատակիցների անուններն ու նկարները՝ հայրենիքը /այդ թվում հարկ վճարողները/ պետք է անհատական իմանա և ճանաչի այդ անձանց | ||
2 | Կարեն Մովսեսյան 06.03.2023 23:54:59 | Հերթական կարճաժամկետ, ոչ հեռանկարային արդյունք ունեցող փոփոխություն է։ Սա տնտեսվարողների համար հարկային բեռի էական ավելացում է, արդյոք հաշվարկվել է դրա արդյունքում որքան մանր ու միջին տնտեսվարողներ կսննկանան, և արդյոք այդ վնասը համադրվել է բյուջեի ակնկալվող եկամուտների մեծացման հետ։ | ||
3 | Samvel Mnatsakanyan 07.03.2023 14:12:05 | Նախագիծ ստվերը խթանելու վերաբերյալ | ||
4 | Tigran Keyan 07.03.2023 14:19:43 | ՀՕ-ի ընդունման ժամանակ տվյալ հոդվածի մասով նախագծի հեղինակը նման մեկնաբանություն էր կատարել. « Շահաբաժինների մասով ։ Առաջարկվում է հետեւյալ կարգավորումը։ 2017 թվականից հարկել օտարերկրյա ֆիզիկական անձանց ստացված շահաբաժինները 10% դրույքաչափով, ՀՀ քաղաքացիների համար շահաբաժինները հարկել 2018 թվականի հունվարի 1-ից սկսած, սակայն 5% դրույքաչափով, բայց առաջարկվում է նաեւ մեխանիզմ, որը գործնականում խրախուսում է շահաբաժինները չհարկելու մեխանիզմով դեպքերը, երբ որ բաշխված շահաբաժիններն այնուհետեւ կվերաներդրվեն տվյալ կազմակերպությունում։ Հստակ ձեւակերպում է տրված, որ բոլոր այն դեպքերում, երբ շահաբաժինները հարկվելուց հետո ներդրողը որոշում կկայացնի՝ վերաներդնել տվյալ շահաբաժինը կազմակերպությունում, ապա այդ շահաբաժինների գումարները կփոխհատուցվեն։ Կատարված ներդրումը կփոխհատուցվի շահաբաժիններից պահված հարկը չգերազանցող գումարի չափով։ Դա նշանակում է, որ վերաներդրման դեպքում չհարկել շահաբաժինները, եթե դրանք բաշխվել են, եւ այնուհետեւ որոշում են կայացրել, որ վերաներդնել տվյալ կազմակերպությունում։»։ Այսինքն՝ այս դրույթն ընդունելիս նախատեսվել էր ստացված շահաբաժինների վերաներդրումներ կատարելու մեխանիզմը, որը ներկայացվել էր որպես խրախուսում։ Իսկ այս նախագծով այդ նույն երևույթը մեկնաբանվում է որպես «չարաշահում»։ Առաջարկում եմ այս նախագծի հետ մեկտեղ նախատեսել շահութահարկի դրույքաչափի նվազեցում առնվազն 2%-ի չափով, ինչը կմեղմացնի հարկային բեռը։ |