Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ  2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանով հաստատված հավելվածի՝

  1) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «24. Յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 25-ը, հիմք ընդունելով սույն կարգի 8-րդ կետի պահանջները, Նախարարի կողմից հաստատվում է հաջորդ ուսումնական տարվա համար գործածության երաշխավորված հանրակրթական առարկաների դասագրքերի ցանկը, որում նշվում են վերահրատարակվող դասագրքերը և դրանց գործածության ժամկետները: Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված նոր ստեղծվող դասագրքերի ցանկը Նախարարի հրամանով գործածության է երաշխավորվում դրամաշնորհային մրցույթի ավարտից և ամփոփումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:»:

   2) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  «37. Թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել դասագրքերի ստեղծման մրցույթի վերաբերյալ հայտարարություն տալու օրվանից առնվազն 6 ամիս առաջ՝ բացառությամբ հանրակրթության պետական չափորոշչի ամբողջական ներդրմամբ պայմանավորված հաջորդաբար ստեղծվող դասագրքերի մրցույթների հայտարարությունների:»:

   2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱՐԱՐ՝   Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

  • Обсуждалось

    28.02.2023 - 15.03.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2823

Принт

Предложения

Սոկրատ Մկրտչյան

12.03.2023

Կարծում եմ, որ կարգում փոփոխությունները պետք է կատարվեր նախքան դասագրքերի մրցույթի հայտարարելը: Մրցույթի մնում է ընդամենը մեկուկես ամիս և կարգում փոփոխություն է առաջարկվում: Կամ փոփոխություն առաջարկողները չեն պատկերացնում 37-րդ կետի կարևորությունը, հատկապես կապված 6 ամսյա ժամկետի հետ, կամ պարզապես սրբագրումներ են անում …: 37-րդ կետի շուրջ առաջարկվող փոփոխությունների հիմնավորումները փաստարկված չեն և անհասկանալի են: Հասկանալի է այնքանով, որ առ այսօր հանձնաժողովների նախնական ցուցակները դեռ չեն հաստատվել և բնականաբար «կարգը պետք է համապատասխանեցնել փաստին և ենթարկել փոփոխության»: Ինչևէ մի անորոշությունից անցնում ենք մեկ այլ անորոշության: Կարծում եմ, որ պետք է հանձնաժողովների անդամների ցաուցակների հաստատման ժամկետները հստակեցնել և ըստ դրան վերանայել մրցույթի վերջնաժամկետը: Ի դեպ, երկու խոսք նաև առարկայակն չափորոշիչների մասին, որը դրված էր այս նույն կայքում (edraft.am) քննարկման: Քննարկման ավարտից (20.01.2023 - 04.02.2023) 15 օր հետո edraft.am-ի նույն էջում հայտնվում է բնություն, օտար լեզուներ, համաշխարհային պատմություն, ես և շրջակա աշխարհը առարկաների առարկայական «չափորոշիչները»: Անհասկանալի է, թե ինչի համար: Չէ որ քննարկումը այլևս 04.02.2023թ. ավարտված էր:

Узнать больше