«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.9-րդ հոդվածի՝
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառ-նությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված անձանցից պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1) մաքսային մարմնի կողմից ապրանքների ժամանակավոր պահպանության յուրաքանչյուր օրվա համար՝ |
|
ա․ մինչև 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար |
բազային տուրքի 1․5-ապատիկի չափով |
բ․ 3-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար |
բազային տուրքի 3-ապատիկի չափով |
գ․ 10-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար |
բազային տուրքի 6-ապատիկի չափով |
դ․ 25-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար |
բազային տուրքի 12-ապատիկի չափով բազային տուրքի 25-ապատիկի չափով |
2) մեկ տարանցման հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողնմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար, բացառությամբ սույն մասի 12-րդ կետի |
բազային տուրքի 5-ապատիկի չափով |
3) մեկ ապրանքային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողնմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար՝ |
|
ա․ մինչև 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար |
բազային տուրքի 5-ապատիկի չափով |
բ․ 3-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
գ․ 10-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար |
բազային տուրքի 15-ապատիկի չափով |
դ․ 25-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով բազային տուրքի 30-ապատիկի չափով |
4) մեկ ուղևորային մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողնմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար՝ |
|
ա․ մինչև 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար |
բազային տուրքի 3-ապատիկի չափով |
բ․ 3-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
գ․ 10-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
դ․ 25-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
5) Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցների համար ներկայացվող՝ մեկ տրանսպորտային հայտարարագրով հայտարարագրվող կամ որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր օգտագործվող` միջազգային պայմանագրերով նախատեսված փոխադրողի փաստաթղթերով տրանսպորտային միջոցների բացթողնմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար՝ անկախ քաշից |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
6) մաքսային մարմինների կողմից մեկ նախնական որոշման ընդունման համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
7) մաքսային մարմինների կողմից մաքսային ուղեկցման համար՝ մեկ տրանսպորտային միջոցի կամ ուղեկցվող այլ միավորի համար՝ անկախ քաշից |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
8) տեղորոշող սարքերով մեկ տրանսպորտային միջոցի երթուղու դիտարկման համար՝ անկախ քաշից |
բազային տուրքի 5-ապատիկի չափով |
9) խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով մեկ ամսվա ընթացքում միևնույն պայմանագրի հիման վրա միևնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքաքանակի մաքսային հսկողության համար |
բազային տուրքի 500-ապատիկի չափով |
10) մաքսային մարմնի կողմից «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման տրամադրման համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
11) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հայտարարագրերի լրացման համար՝ |
|
ա․ 500 000 դրամից մինչև 1 500 000 դրամ մաքսային արժեքով ապրանքների դեպքում |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
բ․ 1 500 000 դրամից ավելի մինչև 5 000 000 դրամ մաքսային արժեքով ապրանքների դեպքում |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
գ․ 5 000 000 դրամից ավելի մինչև 12 000 000 դրամ մաքսային արժեքով ապրանքների դեպքում |
բազային տուրքի 75-ապատիկի չափով |
դ․ 12 000 000 դրամը գերազանցող մաքսային արժեքով ապրանքների դեպքում |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
12) ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին, ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին և մի ներքին մաքսային մարմնից մինչև մյուս ներքին մաքսային մարմին ապրանքների փոխադրման դեպքում մաքսային մարմնի կողմից տարանցման հայտարարագրի էլեկտրոնային տեսքի լրացման համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
- 3-րդ մասում «1-ին մասի 5-րդ կետով» բառերը փոխարինել «1-ին մասի 1-ին կետով» բառերով:
Հոդված 2․ Օրենքի 28.2-րդ հոդվածում՝
- 1-ին մասը լրացնել նոր 9-րդ և 10-րդ կետերով՝ հետևյալ խմբագրությամբ․
«9) «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները.
10) Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները։»։
- 1-ին մասից հետո լրացնել նոր 1․1-ին մաս՝ հետևյալ խմբագրությամբ․
«1․1․ Սույն օրենքի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված պետական տուրքից ազատվում են այն անձինք, որոնց կողմից տարանցման գործառնությունների իրականացման համար ներկայացվել է նախնական տեղեկատվություն՝ տարանցման հայտարարագրի լրացման համար անհրաժեշտ կազմով։»։
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 11-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Սույն օրենքի 19.9-րդ հոդվածով սահմանված պետական տուրքը վճարվում է հետևյալ ժամկետներում՝
ա․ սույն օրենքի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև պահպանության ավարտը․
բ․ սույն օրենքի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 12-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև տարանցման ավարտը կամ դադարեցումը․
գ․ սույն օրենքի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև ապրանքների բացթողնման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշման կայացումը․
դ․ սույն օրենքի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է տրանսպորտային միջոցի բացթողումից հետո մեկ ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան տրանսպորտային միջոցի դուրսբերումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից․
ե. սույն օրենքի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 10-րդ կետերով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև նախնական և դասակարգման որոշումների կայացման համար ներկայացված դիմումների՝ մաքսային մարմնի կողմից գրանցումը․
զ․ սույն օրենքի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև մաքսային ուղեկցման սկսվելը․
է․ սույն օրենքի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև փոխադրման ավարտը:»։
Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
-
Обсуждалось
22.02.2023 - 09.03.2023
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 2694
Принт