Շուշանիկ Խոնդկարյան
19.11.2017
Անվճար դեղերի ցուցակը պետք է լինի հասանելի,պարտադիր..կախել բոլոր բուժական հաստատություններում,նախարարություններում և օնլայն,բացառելու հսմար բոլոր անօրինականությունները
6 - За
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«» _____________ 2017 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Հաստատել՝
ա) բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը, որոնցում ընդգրկված շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ՝ համաձայն N 1 հավելվածի,
բ) հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ՝ համաձայն N 2 հավելվածի:»,
2) որոշման 1-ին կետի բ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գ ենթակետով.
«գ) բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին հատկացվող դեղերի կողմնորոշիչ գների որոշման և փոխհատուցման (ֆինանսավորման) մեխանիզմները, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի,
3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն N 1 հավելվածի,
4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն N 2 հավելվածի,
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
Հավելված 1 ՀՀ կառավարության 2017 թվականի -ի N -Ն որոշման |
«Հավելված 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 13-ի N 1717-Ն որոշման»
Ց Ա Ն Կ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԴԵՂԵՐԸ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ
1) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ,
2) հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան),
3) հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
4) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան),
5) բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,
6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,
7) հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան),
8) մինչև 7 տարեկան երեխաներ:
1) 3-րդ խմբի հաշմանդամներ,
2) Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
3) բռնադատվածներ,
4) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ,
5) միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ,
6) միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Ստեփանյան
Հավելված 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
-ի N -Ն որոշման
«Հավելված 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 13-ի N 1717-Ն որոշման»
Ց Ա Ն Կ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴԵՂԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ
1) Տուբերկուլոզ (հակատուբերկուլոզային դեղեր)
2) Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)
3) Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)
4) Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)
5) Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)
6) Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)
7) Պարբերական հիվանդություն (կոլխիցին և (կամ) համարժեք այլ դեղեր)
8) Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո)
9) Մալարիա (հակամալարիային դեղեր)
10) Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)
11) Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)
12) Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (Բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)
13) Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր):
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Ստեփանյան
Հավելված 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
-ի N -Ն որոշման
«Հավելված 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 13-ի N 1717-Ն որոշման»
Կ Ա Ր Գ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ) ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Ստեփանյան
Обсуждалось
10.11.2017 - 27.11.2017
Тип
Pешение
Область
Здравоохранение
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 10239
Принт19.11.2017
Անվճար դեղերի ցուցակը պետք է լինի հասանելի,պարտադիր..կախել բոլոր բուժական հաստատություններում,նախարարություններում և օնլայն,բացառելու հսմար բոլոր անօրինականությունները
19.11.2017
Պոլիկլինիկաներում սահմանափակել անվճար դեղերի բաժանումը,առանձնացնել պետսկան դեղատներ անվճար դեղերի համար,հատուկ ձևի դեղատոմսով,սահմանել խիստ հսկողություն և պատասխնատվություն անօրինակ ստացման համար,բացառել հատուկ ,առաջին խմբերի հաշմանդամներին անվճար դեղերի մերժումը..,դեղի բացակայության դեպքում ամպայման փոխհատուցում գումարի ձևով,անհրաժեշտ է ստեղծել անաչառ,կայուն մեխանիզմ անվճսր դեղերի ստացման համար
19.11.2017
Առանձնացնել հազվագյուտ հիվանդությունների խումբ,որի համար սահմանել միայն փոխհատուցում գումարի ձևով,սահմսնելով մաքսիմում գումարը տարվա համար