Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

  «Հայաստանի Հանրապետության  կառավարության  2020  թվականի   օգոստոսի   13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշմամբ  սահմանված  Գոռ Լևոնի Գրիգորյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

     Գոռ Լևոնի Գրիգորյանին, Մանչեսթրի  համալսարանի բակալավրիատ կրթական ծրագրով սովորելու համար Հայաստանի Հանրապետության  կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման 1-ին կետի 3-ին ենթակետով մինչև ուսումնառության ավարտը՝  2022 թվականի ամառային զորակոչ, տրվել է տարկետում:

         Գ. Գրիգորյանը  ընդունվել է  Մանչեսթրի համալսարան՝ եռամյա բակալավրիատի  կրթական ծրագրով սովորելու համար: Ուսումնառության  երկու տարիների ընթացքում նա ցուցաբերել է գերազանց առաջադիմություն և համալսարանը նրան ներառել է քառամյա բակալավրյատի ծրագրում սովորելու համար, որի  ավարտը նախատեսվում է 2024 թվականի հուլիսին: Նշված փոփոխության նպատակն է քաղաքացու տարկետման ժամկետի համապատասխանեցումը ուսումնառության ժամկետի հետ և ապահովելու  Գ.   Գրիգորյանի  կրթության իրավունքը՝  համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 10-րդ կետի, ըստ որի  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով:

     

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

4.Ակնկալվող արդհունքը

 

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N    1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի  Գ. Գրիգորյանին  ավարտելու ուսումնառությունը:

        «Հայաստանի Հանրապետության կառավարության  2020 թվականի  օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական  ավելացում  կամ  նվազեցում  չի նախատեսվում:

 

  1.   Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

  • Обсуждалось

    17.02.2023 - 05.03.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2625

Принт