«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 1369-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) գործող խմբագրությամբ տարբերակը չի պարունակում որևէ լիազորող նորմ, քանի որ Որոշման ընդունման պահին վերջինիս ընդունման համար օրենսդրությամբ որևէ լիազորող նորմ սահմանված չի եղել: Գործնականում լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը բացառելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունվել է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-513-Ն օրենքը, որով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածում լրացվել է 5-րդ մաս, համաձայն որի՝ Կառավարությունը լիազորվում է ընդունել Որոշումը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը, որով Որոշման մեջ կլրացվի համապատասխան լիազորող նորմ, ինչպես նաև Որոշման բովանդակությունը կհամապատասխանեցվի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի ձևակերպումներին:
2.Առկա իրավիճակը.
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասը՝ սույն նախագծով Որոշման նախաբանում ավելացվում է լիազորող նորմ, ինչպես նաև Որոշման բովանդակությունը համապատասխանեցվում է գործող օրենսդրության ձևակերպումներին: Մասնավորապես՝ սույն նախագծով նախատեսվում է Որոշման և Որոշման հավելվածի վերնագրերում և ամբողջ տեքստում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով, ինչպես նաև Որոշման և Որոշման հավելվածի տեքստում «ՀԳՄ-ի» բառը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմնի» բառերով: Նշվածից բացի, նախատեսվում է նաև Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասը՝» բառերը:
3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.
Նախագծի հիմնական նպատակն է Որոշման մեջ լրացնել դրա ընդունման համար հիմք հանդիսացող համապատասխան լիազորող նորմ՝ գործնականում բացառելով լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը կապված չէ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ, այլ բխում է Վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականից:
-
Обсуждалось
16.02.2023 - 03.03.2023
-
Тип
Pешение
-
Область
Управленческие правоотношениями
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 2929
Принт