ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - За
-
2 - Против
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը
1. Անհրաժեշտություն |
Կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգի վերանայման անհրաժեշտությամբ, ինչը պայմանավորված է բարձրագույն կրթության ոլորտում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ներառականության միտումներից:
|
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ (այսուհետ` բուհեր) ընդունելության գործընթացը կարգավորվում է Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով, որում նախաձեռնվել են կատարել լրացումներ, որոնք հիմնականում վերաբերում են ընդունելության միասնական պահանջների սահմանմանը և հստակեցմանը, որն հանգեցնում է կարգում լրացումներ կատարելուն: Համայնքային ներկայացուցիչների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների դիմումների հիմքով, յուրաքանչյուր տարի ՀՀ բուհերի առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ, համապատասխան մասնագիտությունների մրցութային քննություններից դրական միավորներ ստացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ հանդիսացող դիմորդներին պահուստային տեղերից հատկացվում են անվճար ուսուցման տեղեր: Ուստի անհրաժեշտ է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ հանդիսացող դիմորդների անվճար տեղերի հատկացման հարցը կարգավորել ենթաօրենսդրական իրավական ակտերով: Ընդունելության մրցույթից հետո, որոշ մասնագիտություններ (կրթական ծրագրեր) չեն համալրվում կամ համալրվում են մասնակի (1-3 դիմորդ), որի արդյունքում հնարավոր չի լինում բուհերում ձևավորել համապատասխան ակադեմիական խմբեր (հիմնականում «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության կրթական ծրագրերով): Ելնելով վերոգրյալից, բուհերի առաջարկությունների, ինչպես նաև նախորդ տարիների ընդունելության քննությունների վերլուծության հիման վրա անհրաժեշտություն է առաջանում «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության կրթական ծրագրերով ընդունելություն իրականացրած բուհերի անվճար ուսուցման համակարգի մասնակի համալրված տեղերի վերաբաշխման՝ տվյալ մասնագիտության կրթական ծրագրի ուղղվածությանը համապատասխան մեկ այլ մասնագիտությամբ (կրթական ծրագրով): |
3. Ակնկալվող արդյունքը |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի բուհերում ընդունելության գործընթացը: ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված «Կրթություն» բաժնի 17.1.1-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի)» կարգում նախատեսված փոփոխությունը հնարավորություն կտա մինչև 7 անվճար տեղ հատկացնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար: Որոշ կրթական ծրագրերով ընդունելություն իրականացրած բուհերի անվճար ուսուցման համակարգի մասնակի համալրված տեղերը տվյալ մասնագիտության կրթական ծրագրի ուղղվածությանը համապատասխան մեկ այլ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համալրելը, ինչպես նաև հաշվի առնելով օրենսդրությամբ ընձեռնված հնարավորությունը և դիմորդի կարծիքը, հանձնաժողովը հնարավորություն կունենա իրականացնելու համապատասխան բաշխումը:
|
4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների մասին |
Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
|
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ |
2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայման ռազմավարական նպատակներից:
|
-
Обсуждалось
14.02.2023 - 02.03.2023
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 2868
Принт