ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի
N 1546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1546-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նշված որոշման հիմք հանդիսացող լիազորող նորմի փոփոխությամբ, քանի որ նախաբանում նշված «Ստանդարտացման մասին» օրենքն ուժը կորցրել է և ներկայումս ընդունված նոր «Ստանդարտացման մասին» օրենքի 8-րդ հոդվածով այլ դրույթ է սահմանված։ Բացի վերոգրյալից, սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ներկայումս ուժը կորցրել է նաև «Համապատասխանության գնահատման մասին» օրենքը և պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով»։ Նաև կարգավորման դաշտից դուրս է բերվել մանկական արտադրանքը, քանի որ գործում է Մաքսային միության «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011) տեխնիկական կանոնակարգը, հստակեցվել են և արդիականացվել համապատասխանության գնահատման գործընթացները, քանի որ իրավական ակտում նշված հին համապատասխանության գնահատման ընթացակարգերն ուժը կորցրած են ճանաչվել և ներկայումս գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերը, ԵԱՏՄ շրջանակներում 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատվել են նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրեր, որոնց փոփոխությունը ևս ներառվել է իրավական ակտի նախագծի մեջ։
Հարկ է նշել, որ թեև ներկայումս ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշումը, սակայն այդ որոշման հավելվածով վերանայման համար նախատեսված իրավական ակտերի ցանկում ներառված է նաև ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1546-Ն որոշումը ևս և դրա վերանայումը անհրաժեշտ է։ Նաև պայմանավորված մեծածավալ փոփոխություններվ նպատակահարմար է գտնվել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1546-Ն որոշումը և դրա հավելվածը և հաստատել այն նոր խմբագրությամբ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ներկայումս, թեև ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշումն ուժը կորցրել է, քանի որ որոշման նախաբանում որպես դրա ընդունման համար իրավական հիմք հանդիսացող լիազորող նորմի ժամկետն ավարտվել է 2020թ․-ին, սակայն այդ որոշման հավելվածով նախատեսված իրավական որոշ ակտերի վերանայման անհրաժեշտությունը դեռևս արդիական է՝ պայմանավորված որոշման հիմք հանդիսացող լիազորող նորմի փոփոխությամբ, պետական վերահսկողության համար օրեսդրության ճշգրտման, համապատասխանության գնահատման ընթացակարգերի արդիականացման, ԵԱՏՄ շրջանակներում 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ներառման անհրաժեշտությամբ։
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1546-Ն որոշումը և դրանով հաստատված հավելվածի դրույթները արդիականացնել՝ համապատասխանեցնելով նորմատիվ իրավական ակտերի համար սահմանված պահանջներին և փոփոխելով նախաբանում որպես դրա ընդունման համար իրավական հիմք հանդիսացող լիազորող նորմը, համապատասխանության գնահատման ընթացակարգերը, ԵՏՀ խորհրդի 2021 թվականի N 80 որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերը և պետական վերահսկողության համար օրենսդական հիմքերը։
4․Կարգավորման նպատակը.
Նախագծի կարգավորման նպատակը՝ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1546-Ն որոշման վերանայումն է՝ վերջինիս համապատասխանեցումը նորմատիվ իրավական ակտերի համար սահմանված պահանջներին, ԵՏՀ խորհրդի 2021 թվականի N 80 որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, համապատասխանության գնահատման նոր ընթացակարգերին և պետական վերահսկողության համար օրենսդական հիմքերին։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․Ակնկալվող արդյունքը.
«Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1546-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման հավելվածով նախատեսված իրավական ակտի վերանայման գործընթացը՝ արդիականացումը և համապատասխանեցումը նորմատիվ իրավական ակտերի համար սահմանված պահանջներին, ԵՏՀ խորհրդի 2021 թվականի N 80 որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, համապատասխանության գնահատման նոր ընթացակարգերին և պետական վերահսկողության համար օրենսդական հիմքերին։
7․ Այլ տեղեկություններ․
«Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1546-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով https://www.e-draft.am/projects/4537 տեղադրելու միջոցով, առաջարկություններ չեն ստացվել։
8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» 11․4-րդ «ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և ստանդարտների վերանայում, ԵԱՏՄ նոր մշակվող տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և ստանդարտների մշակմանը մասնակցություն, արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով նոր տեխնիկական կանոնակարգերի մշակում և համակարգումն համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։» կետից:
-
Обсуждалось
13.02.2023 - 03.03.2023
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2349
Принт