ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված օբյեկտ հանդիսացող արտադրատեսակների համար ԵԱՏՄ շրջանակներում 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերի փոփոխությամբ, որոշման պահանջների կիրարկումն ապահովող երկու նոր միջպետական ստանդարտների ներառմամբ և համապատասխանության գնահատման ընթացակարգերի ճշգրտմամբ։
Բացի վերոգրյալից, նշված իրավական ակտը նախատեսված է եղել նաև ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման հավելվածով հաստատված վերանայման համար իրավական ակտերի ցանկում։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ներկայումս, թեև ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշումն ուժը կորցրել է, քանի որ որոշման նախաբանում որպես դրա ընդունման որպես իրավական հիմք հանդիսացող լիազորող նորմի ժամկետն ավարտվել է 2020թ․-ին, սակայն այդ որոշման հավելվածով նախատեսված վերանայման համար իրավական ակտերի ցանկում ներառված է ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման վերանայումը ևս և դրա անհրաժեշտությունը արդիական է՝ պայմանավորված ԵԱՏՄ շրջանակներում 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերի փոփոխությամբ, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և պետական վերահսկողության իրականացման օրենսդրության ճշգրտմամբ։
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման հավելվածի պահանջներն արդիականացնել՝ համապատասխանեցնելով ԱՏԳ ԱԱ նոր ծածկագրերով նախատեսված արտադրանքներին, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերի և պետական վերահսկողության իրականացման օրենսդրությանը։
4․Կարգավորման նպատակը.
Նախագծի կարգավորման նպատակը՝ ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգի արդիականացումն է, համապատասխանեցումը 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, համապատասխանության գնահատման ընթացակարգերին և պետական վերահսկողության իրականացման գործող օրենսդրությանը։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․Ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման հավելվածով նախատեսված իրավական ակտի վերանայումը, արդիականացումը, համապատասխանեցումը 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, համապատասխանության գնահատման ընթացակարգերին և պետական վերահսկողության իրականացման գործող օրենսդրությանը։
7․ Այլ տեղեկություններ․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով https://www.e-draft.am/projects/4537 տեղադրելու միջոցով, առաջարկություններ չեն ստացվել։
8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» 11․4-րդ «ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և ստանդարտների վերանայում, ԵԱՏՄ նոր մշակվող տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և ստանդարտների մշակմանը մասնակցություն, արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով նոր տեխնիկական կանոնակարգերի մշակում և համակարգումն համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։» կետից:
-
Обсуждалось
13.02.2023 - 03.03.2023
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2587
Принт