Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«» -----2023 թվականի               N -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման 4-րդ կետում «առողջապահության նախարարին`» բառերից հետո լրացնել «ոչ ուշ, քան» բառերը,
2) որոշման N1 հավելվածի 7-րդ կետում «հետծննդյան շրջանում» բառերից հետո լրացնել «/42 օր/» թվերը և բառը,
3) որոշման N2 հավելվածի 2-րդ կետի 6.1 ենթակետում «տարեկան գումարը» բառերից հետո լրացնել «կամ առողջապահության նախարարի կողմից տվյալ ծրագրի ծավալների շրջանակներում ըստ միջոցառումների/ենթամիջոցառումների չափաքանակներ սահմանված լինելու դեպքում՝ տվյալ միջոցառման /ենթամիջոցառման/ համար հաստատված չափաքանակը.» բառերը,
4) որոշման N2 հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետում «արտոնյալ» բառից հետո լրացնել «պայմաններով» բառը,
5) որոշման N2 հավելվածի 5-րդ կետի առաջին ենթակետից հանել «պայմանագրային» բառը,
6) որոշման N2 հավելվածը լրացնել նոր 5.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

 «5.1 Սույն հավելվածի 5-րդ կետով ամրագրված ֆինանսավորման հիմնական սկզբունքները չեն տարածվում սույն հավելվածով սահմանված պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով ֆինանսավորվող միջոցառումների կամ ենթամիջոցառումների վրա:»,

7) որոշման N2 հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել նոր՝ «ժա», «ժբ» և «ժգ» պարբերություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«ժա. սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժում (կորոնար անոթների ստենտավորում),

ժբ. գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժում,

ժգ. աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ:»,

8) որոշման N2 հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետում «ծառայությունների» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն որոշման 5-րդ հավելվածով հաստատված խմբերի և ծառայությունների» բառերը,
9) որոշման N2 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետը առաջին շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1) բնակչության բոլոր խմբերին (բացառությամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին(հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց) արտոնյալ պայմաններով, նախարարի կողմից սահմանված կարգով տրամադրվում են բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակները և ծառայությունները՝

 ա. անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ,

բ. մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

գ. ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,»,

10) որոշման N2 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել նոր՝ «է» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«է. Սրտի անհետաձգելի վիրահատությունների ժամանակ կատարվող աորտակորոնար շունտավորման բժշկական օգնության ծառայություններ:»,

11) որոշման N2 հավելվածի 29-րդ կետը լրացնել նոր՝ 4-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) Պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքով փոխհատուցվող ծրագրերում, գերակայություն ունեցող բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների համար, առողջապահության նախարարի կողմից կարող են սահմանվել տարեկան չափաքանակներ.»,

12) որոշման N2 հավելվածի 32-րդ կետում «սկզբունքներն են» բառից հետո լրացնել «(բացառությամբ պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքով փոխհատուցվող միջոցառումների, ենթամիջոցառումների)» բառերը,

13) որոշման N2 հավելվածի 33-րդ կետի «ա», «գ», «դ» պարբերություններից հանել «գյուղական բնակավայրերում» բառերը,

14) որոշման N2 հավելվածի 36.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«36.1 Պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը կիրառվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ», «Հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման ծառայություններ», «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի, ինչպես նաև «Առողջության առաջնային պահպանման» ծրագրի ըստ մարդաշնչի փոխհատուցվող միջոցառումների / ենթամիջոցառումների վրա, իսկ գումարները նախատեսվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նպաստներ» հոդվածով:»,

15) որոշման N2 հավելվածի 36.7. կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն կետի մասով առողջապահության նախարարի կողմից առանձին միջոցառումների/ենթամիջոցառումների մասով չափաքանակների սահմանված լինելու դեպքում որպես հաստատված տարեկան գումար ընդունվում է տվյալ միջոցառուման/ենթամիջոցառման հաստատված մեծությունը:»,

16) որոշման N4 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունում «հետազոտություններ,» բառից հետո լրացնել, «բացառությամբ՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N405-Ն որոշմամբ սահմանված կարգով համապատասխան տարածքային զինվորական կոմիսարի կողմից ուղեգրված զորակոչային տարիքի անձանց» բառերը,

17) որոշման N4 հավելվածի 2-րդ կետում «ծառայությունների» բառից հետո լրացնել «և շահառուների» բառերը,

18) որոշման N4 հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր 12-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«12) Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամների բժշկական օգնություն և սպասարկում:»,

19) ուժը կորցրած ճանաչել որոշման N5 հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետը,

20) որոշման N5 հավելվածի 7-րդ կետում «(կորոնար անոթների ստենտավորում)» բառերից հետո լրացնել «, աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատությունների» բառերը,

21) որոշման N12 հավելվածը լրացնել նոր 10-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

 «10. Սույն հավելվածի իմաստով տուժած անձ են համարվում.

1) պատերազմական գործողությունների հետևանքով տարահանված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիները,

2) Արցախի Հանրապետությունում հաշվառված քաղաքացիները՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված էլեկտրոնային ուղեգրի առկայության դեպքում,

3) Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում խեղում, վնասվածք, հիվանդություն ստացած անձինք՝ արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության մասով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
                                                                   Ն. Փաշինյան

Երևան

  • Обсуждалось

    09.02.2023 - 24.02.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4040

Принт

Связанные документы / ссылки