«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
1 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. |
Անհրաժեշտությունը |
|
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության 100% պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 1237-Ա որոշմամբ վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը /այսուհետ՝ Վարչություն/: Բաժնետոմսերի հանձնում-ընդունումն իրականացվել է 26.12.2016թ-ին: Ընկերությունն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում, ենթակա է մասնավորեցման: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
«Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի գործունեության ոլորտն է՝ միջոցառումների կազմակերպում, հյուրանոցային ծառայությունների մատուցում: Ընկերության իրավաբանական հասցեն է՝ ք. Երևան , Մաշտոցի 47: Նշված հասցեում ընկերությունն ունի 5727.2 ք/մ մակերեսով շենք և շինություններ, զբաղեցրած հողատարածքը 13791.52 ք/մ: Ընկերությունն ունի 22 աշխատող: Ընկերությունը տարիներ շարունակ աշխատել է վնասով / վնասի մեծությունը կազմել է ՝ 2014 թվականին՝ 38 541 000 ՀՀ դրամ , 2015 թվականին՝ 30 833 000 ՀՀ դրամ, 2016 թվականին՝ 176 479 000 ՀՀ դրամ: Ընկերությունը հիմնականում իրականացնում է բարձրաստիճան և պետական պաշտոնյա հյուրերի ուղղորդված ընդունելություն և միջոցառումների անցկացում: Տարածքը հանդիսանում է հատուկ պահպանության օբյեկտ, որի պահպանումն իրականացվում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ ձեռնարկությունների պահպանության գնդի կողմից: Ընկերությունը նախկինում իր գործունեության արդյունքում ունեցած եկամուտների հաշվին չի ապահովել ընթացիկ ծախսերի մարումը, այլ հանդիսանալով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության ընկերություն մնացած ընթացիկ ծախսերը մարվել են համակարգի այլ կազմակերպությունների կողմից տրամադրած լրացուցիչ ֆինանսական միջոցների հաշվին: Պահպանման վճարները կատարվում են ՀՀ պետական բյուջեի հաշվին: Ընկերության բաժնետոմսերը Վարչությանը փոխանցելուց հետո լրացուցիչ ֆինանսավորումը դադարեցվել է և գույքի պահպանումն ու ընկերության բնակականոն գործունեությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 23.06.2017թ. N755-Ն որոշմամբ ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից (2017 թվականի 9 ամիսների համար) հատկացվել է 54 268,7 հազ. դրամ: Խնայողություն ապահովելու նպատակով Վարչության կողմից 2017թ. վերանայվել են ընկերության ծախսային հոդվածները, կատարվել է 12 հաստիքի կրճատում և հաստատվել ծախսերի նոր նախահաշիվ: 2017 թվականի 4-րդ եռամսյակում ընկերության գործունեության իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել նոր ֆինանսավորման՝ 14 406 600 ՀՀ դրամ( հաշվարկը կցվում է): 2017թ. 4-րդ եռամսյակի պարտավորությունները կկազմի՝ 14 406 600 ՀՀ դրամ (էլ. էներգիա՝ 1 579 700 ՀՀ դրամ, գազ՝ 3 418 600 ՀՀ դրամ, ջուր՝ 163 300 ՀՀ դրամ, ինտերնետ (Յուքոմ)՝ 411 600 ՀՀ դրամ, կաթսայատան տեխնիկական սպասարկումն իրականացնող « Ար և Ար» կազմակերպությանը՝ 111 000 ՀՀ դրամ, տնտեսական ծախսեր՝ 150 000 ՀՀ դրամ, տեխնիկական անվտանգության հսկման՝ 120 000 ՀՀ դրամ, աղբահանության ծախս` 290 000 ՀՀ դրամ, աշխատավարձ՝ 8 162 400 ՀՀ դրամ ): Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության հետագա մասնավորեցման գործընթացը գրավիչ դարձնելու համար ընկերության ֆինանսական խնդիրները կարգավորելու, մինչև 2017 թվականի տարեվերջ գույքի պահպանման և բնականոն գործունեության ապահովման նպատակով սույն նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից 2017 թվականի 4-րդ եռամսյակի համար հատկացնել 14 406 600 ՀՀ դրամ : |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Մասնավորեցման ծրագրի կատարման ապահովում |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Ընկերության մասնավորեցման ճանապարհով նպաստել ընկերության նորմալ գործունեության վերականգնմանը: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Ընկերության նորմալ գործունեության վերականգնում, ընկերության արդյունավետ կառավարում: |
7. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք |
|
|
Նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: |
8. Տեղեկանք հասարակության մասնակցության մասին |
|
|
Նախագծի էլեկտրոնային տարբերակը, մինչև նախագիծը ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվում է ՀՀ կառավարության ինտերնետային կայքում՝ e-gov.am հասցեում, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում: |
9. |
Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին |
|
|
-
Обсуждалось
08.11.2017 - 06.12.2017
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 8561
Принт