В стадии разработки
Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման (մինչև 2050 թվական) ռազմավարություն
-
1 - За
-
1 - Против
Այսօր կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավերներից է։ 1970-ականներից ի վեր աշխարհում տեղի է ունենում կլիմայական պայմանների փոփոխություն, ինչը դրսևորվում է ջերմաստիճանի բարձրացմամբ և տեղումների կրճատմամբ: Մարդու գործունեության արդյունքում նշանակալիորեն ավելացել են ջերմոցային գազերի արտանետումները, նպաստելով ջերմոցային էֆեկտի ուժգնացմանը՝ հանգեցնելով Երկիր մոլորակի մակերևույթի և մթնոլորտի լրացուցիչ տաքացմանը: Ներկայումս դիտվող և ապագայում սպասվող կլիմայի փոփոխությունը հանգեցնում է մարդածին և բնական համակարգերի համար համատարած և անդառնալի հետևանքների, պարունակում է ռիսկեր տնտեսական, էներգետիկ, պարենային անվտանգության ապահովման, ինչպես նաև կայուն զարգացման առումով: Այս ռիսկերը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է կառավարման համակարգերը, տնտեսության ճյուղերը և ենթակառուցվածքները հարմարեցնել փոփոխվող կլիմայական պայմաններին:
Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածը սահմանում է, որ բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն՝ ձևակերպելու և ներկայացնելու ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ ռազմավարություններ (ՋԳ-ՑԱԶԵՌ)` հաշվի առնելով ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունը և կարողությունները: ՋԳ-ՑԱԶԵՌ-ը պետք է ուղենիշ հանդիսանան երկրների նշված նպատակադրումն իրագործելու ճանապարհին՝ միաժամանակ ապահովելով բարձր, կայուն, հավասարակշռված և արդար աճի հետ կլիմայական ծրագրերի ներդաշնակությունը: ՋԳ-ՑԱԶԵՌ -ը աջակցում է խնդիրների լայն շրջանակի լուծմանը, ինչպիսիք են` հավակնոտ զարգացման նպատակների և կլիմայական գործողությունների համադրումը, երկարաժամկետ օրակարգի ապահովումը կարճաժամկետ և միջնաժամկետ հանձնառությունների համար, բարձր արտանետումներով ոլորտներին և տնտեսավարողներին վաղ և կանխատեսելի ուղերձների հաղորդումը, մեղմման հնարավորությունների դիտարկումը ողջ տնտեսության կտրվածքով, տեխնոլոգիական առաջընթացի միտումներին համահունչ տնտեսական քաղաքականության մշակումը՝ մարտահրավերները հնարավորությունների փոխակերպելու համատեքստում:
ՀՀ կառավարության ծրագիրը կարևորում է կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման խնդիրը` հարմարվողականության լավագույն գործելակերպերի ներդրմանը նպաստելու, ցածր ածխածնային զարգացման ուղղությամբ գլոբալ ջանքերին ակտիվ մասնակցության, կլիմայի փոփոխության մեղմման մասով ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման միջոցով:
Հետապնդելով նշված նպատակները և հավատարիմ մնալով կլիմայի փոփոխության դիմակայման գործում ստանձնած իր միջազգային հանձնառություններին՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է Հայաստանի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050 թվական) ռազմավարություն:
Որոշման նախագիծը կցվում է։
-
Обсуждалось
06.02.2023 - 21.02.2023
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение, Сельское хозяйство, Образование и наука, Охрана природы, Авиация, Градостроителство, Социальное обеспечение, Энергетика и природные ресурсы, Экономика, Транспорт, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Чрезвычайные ситуации, Кадастр, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения), Индустрия высоких технологий
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 4509
Принт