«ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎԵՐԱԶԻՆՄԱՆ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ, ՔԱՆԴՄԱՆ ԿԱՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՏՇԱՃ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՉՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
10 - За
-
3 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎԵՐԱԶԻՆՄԱՆ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ, ՔԱՆԴՄԱՆ ԿԱՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՏՇԱՃ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՉՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ» ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի հունվարի 4-ի N 02/16.4/146-2023 հանձնարարականի և ՀՀ ֆինանսների նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N588-Ա հրամանով հաստատված աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերում ներառված պահանջների ապահովման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս, գործող օրենսդրության շրջանակներում կառուցապատման գործընթացները և մասնավորապես դրան առնչվող շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպումը չի ապահովվում իրականացվող կառուցապատումների գրեթե 95% դեպքերում: Մնացած՝ 5%-ի դեպքում շինարարական հրապարակի կազմակերպումը լավագույն պարագայում սահմանափակվում է բանվորական և վարչական աշխատակազմի կողմից արտահագուստ կրելով (հատուկ սաղավարտ, պաշտպանիչ կոշիկներ, գլխարկ և այլն):
Ըստ գործող նորմատիվ փաստաթղթերի՝ շինարարության ողջ ընթացքում շինարարական հրապարակի կազմակերպման անմիջական վերահսկողության պատասխանատուն՝ տեխնիկական հսկողություն իրականացնող անձն է:
Նշվածի առնչությամբ վերահսկողական լիազորություններ են սահմանված նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ որոնք կարող են իրականացվել միայն ծրագրային այցելությունների ընթացքում:
Պարզ է, որ տեխնիկական հսկողության ոչ լիարժեք գործողությունները կամ դրա բացակայությունը ակնհայտորեն ազդում են յուրաքանչյուր կառուցապատման ծրագրի ոչ պատշաճ կազմակերպման ընթացքի վրա: Մի շարք դեպքերում, երբ պատվիրատուն չունի համապատասխան մասնագիտական գիտելիքներ ու կարողություն, և չի տիրապետում գործող օրենսդրության պահանջներին՝ ուստի և չի կարողանում պատշաճ համակարգել շինարարության կազմակերպման ընթացքը՝ ապավինելով միայն տեխնիկական հսկողի անձնական պատասխանատվությանը, որը շատ դեպքերում գնահատվում է, որպես բացառիկ նվազ:
Ուստի՝ Պատվիրատուներին մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու համար նախաձեռնվել է նշված մեթոդաբանության մշակումը:
2.1 Առաջարկվող լուծումները
Կարևորելով ՀՀ տարածքում կառուցվող /վերակառուցվող շենքերի և շինությունների շինարարական հրապարակների կազմակերպման, անհրաժեշտ օժանդակ (ժամանակավոր) շենքերով և շինություններով, վարչական, մասնագիտական և տեխնիկական անձնակազմի սպասարկման համար գույքով, ապրանքով (արտահագուստով, կենցաղային սպասարկման ծառայությունների մի մասով) ու սարք-սարքավորումներով համալրման, շրջակա միջավայրի և մարդկանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև պատվիրատուների, տեխնիկական հսկողների և շինաշխատանքների կապալառուների կողմից շինարարական արտադրության կազմակերպման նախագծով սահմանված միջոցառումների կատարումը՝ ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ Կոմիտեին վերապահվել է Պատվիրատուների կողմից շինհրապարակների չկազմակերպման կամ թերի իրականացման համար պատժամիջոցների կիրառման մեթոդաբանություն՝ տեխնիկական հսկողի ու շինաշխատանքներ կատարողի նկատմամբ:
Ներկայացված մեթոդաբանությունը մշակվել է հիմք ընդունելով .
- ՀՀ ֆինանսների նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N588-Ա հրամանով հաստատված աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերում ներառված կարգավորումների շրջանակը
- ՀՀ տարածքում գործող նորմատիվ ակտերի պահանջները.
Մասնավորապես.
1. ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի N11-Ն հրամանով հաստատված <ՀՀՇՆ I-3.01.01-2008 <Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում> շինարարական նորմերը,
2. ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի N07-Ն հրամանով հաստատված <Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգը>,
3. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի <ՀՀՇՆ 13-02-2022«Անվտանգության տեխնիկա շինարարությունում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը>,
4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի կարգավորումները (հոդվածներ՝ 1578, 1579) :
Մեթոդաբանության հիմքում դիտարկված թվով 21 միջոցառումները կարող են լրացվել հենց պատվիրատուների հայեցողության ՝ լրացուցիչ այլ պահանջներով:
Պատժամիջոցի՝ այսինքն տուգանքի հաշվարկման սկզբունքը հիմնված է միջոցառումների նկարագրության, դրանց թվաքանակի, ըստ պատասխանատվության և բարդության դասակարգման (Պատվիրատուի հայեցողությամբ) և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1578 հոդվածով նախատեսված տուգանքի ընդհանուր չափի նկատմամբ կիրառվող չկատարված աշխատանքի մասնաբաժնի տոկոսաչափով:
Մեթոդաբանությունը շրջանառվել է շահագրգիռ մարմիններ և լրամշակվել ըստ ներկայացված կարծիքների:
Միաժամանակ հարկ է նշել, որ նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում:
2.2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում
Կետ 2.7՝ <շարունակել քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց հանդիսացող նորմատիվ փաստաթղթերի մշակումն ու շարունակական արդիականացումը>
ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի <ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N531-Լ որոշում
Հավելված 1
Կետ 6.1 (միջոցառումների ծրագիր)՝ <Քաղաքաշինության բնագավառում կառավարման գործառույթների արդյունավետության բարձրացում, միջազգայնորեն ընդունված սկզբունքներին ներդաշնակեցված իրավական դաշտի կազմավորում>:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից
4. Ակնկալվող արդյունքը
Քաղաքաշինական ծրագրերի արդյունավետության, ծրագրից ակնկալվող արդյունքային ցուցանիշների՝ նոր կառուցվող և վերակառուցվող օբյեկտների շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպման ապահովում:
-
Обсуждалось
06.02.2023 - 21.02.2023
-
Тип
Приказ
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 2828
Принт