Добавить в избранное

В стадии разработки

«Քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
----------- 2023 թվականի N - Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել` քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ              Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

 


«____»_______2023թ.
ք.Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության------ թվականի    

 

                                                                                                                                                                                                                                                       ---------ի  N -----Ն որոշման

                       

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1․ Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման, այդ թվում՝ էլեկտրոնային, և հաշվառումից հանելու  հետ կապված հարաբերությունները։

2․ Քաղաքացիական և ծառայողական զենքերը հաշվառվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ թղթային և էլեկտրոնային եղանակով։

3․    Թղթային հաշվառման համար ներառվում են հետևյալ տեղեկությունները՝

1) Սահմանված ձևի դիմում, որում նշվում է՝

ա) անուն, ազգանուն, հայրանունը․

բ) ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծննդավայրը․

գ) մշտական և ժամանակավոր  բնակության հասցեն․

դ) հեռախոսահամարը․

ե) աշխատանքի վայրը, պաշտոնը․

զ) տեղեկություն անձանական զենք ունենալու վերաբերյալ․

է) տեղեկություն որսորդմիության անդամագրված լինելու վերաբերյալ․

ը) տեղեկություն դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ։

2) Դիմումի սահմանված տեղում փակցվում է դիմումտուի 3X4 չափսի մեկ լուսանկարը,

3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

4) զենքի պահման պայմանների առկայության վերաբերյալ հաշվառման կամ բնակության վայրի (կախված զենքը պահելու վայրից) Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված տեղեկանքը,

5) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 1-ի թիվ 07-Ն հրամանով հաստաված զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների առկայության կամ բացակայության մասին Ձև 2  բժշկական եզրակացությունը,

6) պետական տուրքի վճարման անդորրագիրը (անդորրագրերը)` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանվա կարգով և չափով,

7) զենքի  հետ կապված և անվտանգության կանոնների իմացության  տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստատուղթը,

8) դատվածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի Ձև 9 տեղեկանքը,

9) տեղեկություններ զենքի ձեռք բերման աղբյուրի, հիմքի, զենքի տեսակի, մոդելի, գործարանային համարի, տրամաչափի, ակոսափող հրազենների դեպքում նաև՝ գնդակապարկուճային քարտադարանում հաշվառված լինելու վերաբերյալ,

10) տրված թույլտվության  համարը (հսկողական համար),

11) ժամկետանց թույլտվությունը։

  1. Էլեկտրոնային հաշվառման համար ներառվում են հետևյալ տեղեկությունները՝

ա)  անուն, ազգանուն, հայրանունը․

բ)   հաշվառման և ժամանակավոր  բնակության հասցեն․

գ)  աշխատանքի վայրը․

դ) անձնագրի և ՀԾՀ տվյալները․

ե) հսկողական գործի համարը․

զ) տեղեկություններ թույլտվություն տրված Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանման վերաբերյալ․

է) թույլտվություն կամ լիցենզիայի տեսակը, ուժի մեջ գտնվելու ժամկետը․

ը) զենքի տեսակը, մոդելը, գործարանային համարը, տրամաչափը․

թ) զենքի ձեռք բերման աղբյուրը, հիմքը։

5․ Էլեկտրոնային հաշվառումը իրականացվում է  «Ֆիզիկական և իրավաբանական անձանց գրանցված զենքի վերաբերյալ հաշվառման տվյալների շտեմարան» Հայաստանի Հանրապետության ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով, որի հասանելիությունը սահմանափակված է գաղտնաբառով։

6․ Էլեկտրոնային և թղթային հաշվառում է տարվում նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց մարտական զենքի առանձին տեսակներ, իսկ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց ծառայողական զենք հատկացնելու դեպքերում։

7 Զենքի վերաբերյալ հաշվառման տվյալների շտեմարանը վարում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատասխանատու  ծառայողը, ով քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում տվյալները սխալ, թերի կամ այլ խախտումներով մուտքագրելու համար ենթակա է պատասխանատվության «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով սահմանված կարգով։

8․ Թղթային հաշվառումը իրականացվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ անհատական գործեր կազմելու միջոցով, որը ներառում է թույլտվության ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։

9․ Անհատական գործերը պահվում են հատուկ առանձնացված սենյակներում՝ այլ անձանց հասանելիությունը բացառող պայմաններում։

10․Պետական ռազմականացված կազմակերպությունները պարտավոր են քաղաքացիական ու ծառայողական զենքը և դրա փամփուշտները հաշվառել սահմանված նմուշի փաստաթղթերի հիման վրա, որոնց վարման ցանկը, ձևն ու կարգը որոշվում են համապատասխան պետական ռազմականացված կազմակերպությունների նորմատիվ իրավական ակտերով:

  1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 14-րդ հոդվածում նշված` զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները՝ բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների, պարտավոր են զենք ձեռք բերելուց հետո մինչև ձեռք բերման թույլտվության օրենքով սահմանված ժամկետի լրանալը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել զենքի տվյալները պարունակող ձեռք բերման թույլտվության կրկնօրինակը։

12․ Զենք ձեռք բերելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք զենքի և դրա փամփուշտների փոխադրման ու օգտագործման հետ կապված բոլոր գործողությունները պարտավոր են իրականացնել միայն դրանք պահելու և օգտագործելու թույլատրող փաստաթղթի առկայության դեպքում, ինչպես նաև զենքի և դրա փամփուշտների հաշվառում իրականացնել զենքի հաշվառման մատյաններում, որոնց վարման ձևն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

  1. Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերվող զենքն օրենքով սահմանված ժամկետներում ենթակա է էլեկտրոնային հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից:

14․ Օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք բերված զենքն էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով չի հաշվառվում։

15․ Զենքի հափշտակման, կորստի, վերահսկողությունից դուրս մնալու, փաստի հայտնաբերման մասին տեղեկատվություն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում զենքի հաշվառման տվյալների շտեմարանում կատարվում է նշում։

16․ Զենքի նկատմամբ ֆիզիկական կամ իրավաբանական անձի սեփականության իրավունքի դադարեցման մասին տեղեկատվություն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում այն հանվում է հաշվառումներից և արխիվացվում։

17․ Զենքը հաշվառումից հանելուց հետո թղթային տարբերակով կազմված անհատական գործերի պահպանման ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։

 

  • Обсуждалось

    03.02.2023 - 18.02.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4164

Принт

Предложения

Artak Zakarian

03.02.2023

Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «4. Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը:» Օրենքը պահանջում է հաշվառել զենքերը, նորից նշեմ օրենքը՝ «զենքերը ենթակա են հաշվառման» մինչդեռ նախագծով առաջարկված է ստեղծել ֆիզիկական և իրավաբանական անձնաց մասին շտեմարան և թղթային պահոցը ։ Նախագծի 5-րդ կետը բացահայտ ասում է՝, որ սղեծվող շտեմարանը և թղթային պահոցը դա «Ֆիզիկական և իրավաբանական անձանց գրանցված զենքի վերաբերյալ հաշվառման տվյալների շտեմարան»։ Սա սկզբունքային սխալ է։ Ասածս ակներև ցույց տալու համար մի օրինակ. Հայաստան ներմուծված, սակայն դեռ չվաճառված զենքերը, արդեն իսկ շրջանառության մեջ են։ Ստացվում է, որ նախագիծը այս զենքերի ՉԻ հաշվառում։

Узнать больше