В стадии разработки
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
-
1 - За
-
2 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2023 թվականի N ...... -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքի 61-րդ հոդվածի, «Գնահատման գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 587-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի՝
ա. 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6.Վաճառքի ենթակա պետական գույքի գնահատումն իրականացվում է շուկայական գնահատմամբ՝ «Գնահատման գործունեության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ իր կանոնադրությամբ սահմանված գործառույթների շրջանակներում, որը «Գնահատման գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնում՝ կամ նույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում հաշվառված որևէ այլ գնահատման կազմակերպության կողմից բացառությամբ՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված), պետական գույքի կառավարման լիազոր մարմնին օտարման առաջարկվող պետական հողամասերի (այսուհետ` չկառուցապատած հողամասեր), որոնց վաճառքի դեպքում՝ վաճառքի գնի սահմանման հիմքում դրվում է տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը»,
բ. 7-րդ կետի 1-ին ենթակետում «կադաստրային արժեքի» բառերը փոխարինել «շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի» բառերով,
գ. 8-րդ և 9-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«8. Պետական մարմիններին ամրացված, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված հողամասերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր 10 մլն դրամից ավելի գնահատված արժեքով (չկառուցապատված հողամասերի դեպքում` շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով) անշարժ գույքի, նույն որոշմամբ հաստատված, հողամասերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-20-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով (չկառուցապատված հողամասերի դեպքում շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով) անշարժ գույքի, յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական, ինչպես նաև 30 մլն դրամից ավելի գնահատված արժեքով պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի վաճառքի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ներկայացմամբ:
9. Պետական մարմիններին ամրացված, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված հողամասերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 10 մլն դրամ գնահատված արժեքով (չկառուցապատված հողամասերի դեպքում շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով) անշարժ գույքի (բացառությամբ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված), պետական գույքի կառավարման լիազոր մարմնին օտարման առաջարկվող պետական հողամասերի), նույն որոշմամբ հաստատված, հողամասերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-20-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով (չկառուցապատված հողամասերի դեպքում շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով) անշարժ գույքի, յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով շարժական, ինչպես նաև 30 մլն դրամ գնահատված արժեքով պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի վաճառքի մասին որոշումն ընդունվում է պետական գույքի կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) ղեկավարի հրամանով, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի դեպքում՝ կազմակերպության, ընկերության և հիմնադրամի վերադաս պետական մարմնի համաձայնությամբ, բացառությամբ եթե՝
1) տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում.
2) օգտագործվում է կանոնադրական գործառույթներին ոչ համապատասխան.
3) լիազոր մարմնի կողմից անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկման (մոնիթորինգի) ուսումնասիրման արդյունքում առաջարկվել է ներկայացնել վաճառքի:»,
դ. 10-րդ կետի 1-ին ենթակետում «ամսաթվի» բառից հետո լրացնել «կամ չկառուցապատած հողամասերի վաճառքի դեպքում տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի» բառերով, իսկ 3-րդ ենթակետում «տոկոս)» բառերից հետո լրացնել «բացառությամբ՝ չկառուցապատած հողամասերի» բառերով.
ե. 13-րդ և 14-րրդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«13. Գույքն ուղղակի եղանակով վաճառքի ներկայացվելու դեպքում գույքի վաճառքի գինը սահմանվում է սույն կարգի 6-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, գնահատված արժեքի 75 տոկոսի չափով (բացառությամբ՝ չկառուցապատած հողամասերի, որոնց վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափից), եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
14. Գույքն աճուրդով կամ մրցույթով վաճառքի ներկայացվելու դեպքում գույքի առաջին աճուրդով վաճառքի մեկնարկային կամ առաջին մրցույթով վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է սույն կարգի 6-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, գնահատված արժեքի 75 տոկոսի չափով (բացառությամբ՝ չկառուցապատած հողամասերի, որոնց վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափից), եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:».
զ. 21-րդ կետում «ժամկետը լրանալը» բառերից հետո լրացնել «բացառությամբ՝ չկառուցապատած հողամասերի» բառերով.
2) 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելվածի 37-րդ կետում «34» թիվը փոխարինել «35» թվով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Обсуждалось
02.02.2023 - 19.02.2023
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 2746
Принт