ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 63-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3) աճուրդով (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաև՝ էլեկտրոնային աճուրդով).»:
Հոդված 2. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ սույն օրենսգրքի 65-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, կատարվում է աճուրդով (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաև՝ էլեկտրոնային աճուրդով):»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել նոր 70.1-ին հոդվածով.
«Հոդված 70.1. Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վաճառքն էլեկտրոնային աճուրդով
- Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ սույն օրենսգրքի 65-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, կատարվում է էլեկտրոնային աճուրդով:
- Էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է սույն հոդվածով և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով՝ էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող աճուրդներին վերաբերվող կարգավորումներով: Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի էլեկտրոնային աճուրդով վաճառքի նկատմամբ չեն կիրառվում «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները:
- Էլեկտրոնային աճուրդն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի (www.yerevan.am) պաշտոնական էլեկտրոնային կայքի միջոցով:
- Էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է լինել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը կամ դրա առանձին հատվածը:
- Էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչը Երևանի քաղաքապետն է:
- Էլեկտրոնային աճուրդով իրացվող լոտի մեկնարկային գինը հաշվարկվում է սույն օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով, իսկ նախավճարի չափը և աճուրդի դրված հողամասի քայլի չափը՝ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:»:
Հոդված 4. Երևանի քաղաքապետարանի (www.yerevan.am) պաշտոնական էլեկտրոնային կայքի համապատասխանեցումը «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.6-րդ հոդվածում նշված պահանջներին կատարվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո վեց ամսվա ընթացքում:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի քաղաքապետարանի (www.yerevan.am) պաշտոնական էլեկտրոնային կայքի՝ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.6-րդ հոդվածում նշված պահանջներին համապատասխան գործարկման օրվանից:
-
Обсуждалось
30.01.2023 - 14.02.2023
-
Тип
Закон
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 3112
Принт