ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023/2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՎՃԱՐՈՎԻ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - За
-
1 - Против
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023/2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՎՃԱՐՈՎԻ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը
1. Անհրաժեշտություն |
Նախագիծն ընդունվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան:
|
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
Նախագիծը պատրաստելիս հիմք են ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին N 1191-Ն որոշումը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 03.07.2015թ. N 647 Ա/Ք հրամանով հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկը, ինչպես նաև ՀՀ կառավարության 16.09.2022թ. N1416-Ն որոշումը: Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի հմ. 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները պետք է ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներով, բուհերում նախորդ ուսումնական տարիներին, ըստ մասնագիտությունների, բակալավրի կրթական ծրագրով ընդունելության ցուցանիշները, նախագծվել է 2023/2024 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի: Մասնավորապես համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության բնագիտական ուղղվածությամբ կրթկան ծրագրերին և այլ մասնագիտությունների: Ազգային փոքրամասնությունների համայնքներին հասանելի, ներառական և որակյալ կրթական գործընթացի շարունակականության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է բարձրագույն կրթության բակալավրի կրթական աստիճանով (այդ թվում՝ անընդհատ ու ինտեգրացված կրթական ծրագրերով) յուրաքանչյուր տարի առկա ուսուցման մինչև 7 անվճար տեղերի հատկացում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների ընդունելության համար, սակայն 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցման ընդունելության տեղերը ձևավորելիս, այն չի ներառվել, քանի որ դեռևս իրավական հիմք նախատեսված չէ: 2023/2024 ուսումնական տարվա համար նախատեսվել է 120 տեղ, գյուղատնտեսական մասնագիտություններին՝ <<Ագրոէկոնոմիկա>> ու <<Ագրոբիզնես>> մասնագիտություններին համապատասխանաբար 7 և 6 տեղ, ընդ որում՝ նախապատվությունը տալով <<Պարենամթերքի տեխնոլոգիա>> մասնագիտությանը (22 տեղ). <<Մեքենասարքավորումների ճարտարագիտություն>>, <<Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն>>, <<Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ>> և <<Ճշգրիտ գյուղատնտեսություն>> կրթական ծրագրերին ընդհանուր հատկացնելով 20 տեղ: Հարկ է նշել նաև, որ նախորդ՝ 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցման ընդունելության համար նախատեսված 1943 տեղերից 996-ը (ընդհանուր տեղերի թվի 51,3%) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին: Այս տարի՝ 2023/2024 ուսումնական տարվա Բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման ընդունելության համար նախատեսված 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%) նախատեսվում է հատկացնել բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին : Ընդհանուր առմամբ 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3124 տեղ, որից 2146-ը՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն ուսումնական հաստատություններին: Պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանին, այս տարի նախատեսվել է հատկացնել 290 տեղ, նախորդ տարվա 230-ի փոխարեն, ՀՀ ՊՆ Մարշալ Ա.Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանին նախորդ տարվա 76 տեղի փոխարեն, այս տարի նախատեսվել է 99, իսկ օտարերկրյա ռազմաուսումնական հաստատությունների համար նախորդ տարվա 115 տեղի փոխարեն, այս տարի սահմանվել է 91: Ընդհանուր առմամբ ըստ ՊՆ ներկայացված հայտի, ՊՆ- ը հատկացվող տեղերը նախորդ տարվա համեմատ 59 տեղով ավելացել է: ՀՀ Պաշտպանության նախարարությունը 2022/2023 ուստարվա՝ <<Պատիվ ունեմ>> ծրագրով ընդունելության համար նախատեսել էր 245 տեղ ( նախատեսված 350 տեղի փոխարեն),այդ թվում՝ 20 տեղ Արցախի Հանրապետությանը, իսկ այս տարի նախատեսվում է 180 տեղ(2023-2025 թվականների ՄԺԾԾ-ով նախատեսված 350-ի փոխարեն), որից 10 տեղը՝ Արցախի Հանրապետությանը: Նախորդ տարիների նման, այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն <<Արարատյան բակալավրիատ>> ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար (7 տեղ): 2022/2023 ուստարում հավելյալ 5-տեղ (համաձայն ՊՆ հայտի՝ ընդհանուր՝ 25 տեղ) հատկացվել էր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին:Հարկ է նշել, որ վերոհիշյալ տեղերը նախատեսված են եղել միայն 2022/2023 ուսումնական տարվա համար: Այս տարի ևս Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 25 տեղերի հայտ՝ որից 5-ը նախատեսում է Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ուսումնառության համար:
|
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն |
Աջակցել Հանրապետության տնտեսության զարգացման կարիքներին համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացին: Ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են՝ պետության տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկը, ռազմական, տեխնոլոգիական, մշակութային, ագրոնոմիական և այլ ոլորտները բարձրագույն կրթությամբ կադրերով համալրելը, կադրային կազմի վերաարտադրության ապահովումը, պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը: Անվճար ուսուցման տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել նաև՝ - ՀՀ կառավարության 2023թ. ծրագիրը, - ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով մասնագիտությունների գերակայությունների վերաբերյալ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները, - դիմելիությունը՝ ըստ բուհերի, ինչպես նաև բուհերի մասնագիտական առանձնահատկությունները, - նախորդ տարիների ընդունելության արդյունքները, - տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերը - ՀՀ վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 2-ի հմ․ 1007-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջարկությունները: Վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության տեղերն ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների (կրթական ծրագրերի) կբաշխվեն նկատի ունենալով նաև բուհերի կողմից ներկայացրած հայտերը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը: Հաշվի առնելով նաև 2022/2023 ընդունելության մրցույթի արդյունքները, հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, նախատեսվում է 2022/2023 ուստարվա համար հատկացված 22 300 տեղերը պակասեցնել 6000-ով և այս տարի հատկացնել 16 300 տեղ: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս, 2023-2025 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրերով (ՄԺԾԾ) նախատեսվել է 2023/2024 ուստարում 100 տեղով ավելացնել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը: Ավելացված տեղերը հատկացվել են բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական և տեխնոլոգիական (STEM) ոլորտի մասնագիտություններին՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը պետության տնտեսության զարգացման համար: Հաշվի առնելով նաև պետության տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություններ կայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկը: ՀՀ վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 2-ի հմ․ 1007-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջարկությամբ, բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար հատկացված պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերը շուրջ 10 տոկոսով կրճատվել են (հնարավորինս ոչ STEM մասնագիտություններից (կրթական ծրագրերից)) և կրճատված 103տեղերը հատկացվել բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար նախատեսված՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերին: Ընդհանուր առմամբ՝ 2023/2024 ուստարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը ավելացվել է 203 տեղով: |
4. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը |
Անվճար կրթություն ստանալու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքի ապահովում |
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ Ներքին գործերի նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ |
6. Ակնկալվող արդյունքը |
ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2023/2024 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 3124 տեղ, որից 88-ը օտարերկրյա քաղաքացիների համար: |
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։ |
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ |
2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայման ռազմավարական նպատակներից:
|
-
Обсуждалось
30.01.2023 - 15.02.2023
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 3767
Принт