Добавить в избранное

В стадии разработки

«Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ատեստավորման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը հաստատելու մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:

«Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական  աշխատողների  կամավոր ատեստավորման և ատեստավորման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը հաստատելու մասին» միջոցառման գլխավոր նպատակը արտադպրոցական ուսումնական հաստատության մարզիչ-մանկավարժի, խմբակավարի, դասատուի՝ ըստ մարզաձևերի, ուղղությունների, առարկաների  գիտելիքների իմացության աստիճանի գնահատումն  ու դրա արդյունքում վերջինիս լրավճարի տրամադրումն  է։

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի  ընդունման արդյունքում համապատասխան կարգի գործարկմամբ արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքաչափի համար (անկախ կազմակերպա-իրավական կարգավիճակից) կլինի միասնական և  կունենա պետության կողմից կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքեր։

  • Обсуждалось

    27.01.2023 - 12.02.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4052

Принт

Предложения

Նվարդ Եղոյան

05.02.2023

Նախագիծի ստեղծումը և իրականացումը անհրաժեշտություն է, որի համար շնորհակալություն հեղինակներին: Սակայն խնդրում եմ հստակեցնել 3-րդ կետում նշված «որևէ հաստատությունում» տերմինը «2023 թվականից սկսած ատեստավորմանը կարող են մասնակցել նաև որևէ հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, ով լրավճար կարող է ստանալ որևէ հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից» պարբերության մեջ։ Արդյո՞ք միայն պետական և համայնքային պատկանելիություն ունեցող մարզական հաստատություններին, արվեստի և երաժշտական դպրոցներին է վերաբերում: Քանի որ, «ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-Ի N 201-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄում ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների ներկայացված են բոլոր, այդ թվում և՛ պետական ու համայնքային, և՛ տարբեր հիմնադրամների կողմից ֆինանսավորվող ոչ պետական, ոչ համայնքային ենթակայության տակ գտնվող և բավական դրական արդյունքներ ապահովող մարզադպրոցների, արվեստի և երաժշտական դպրոցների մասին տվյալները, հետևաբար • առաջարկում եմ հաստատություն եզրութը վերագրերել բոլոր մարզադպրոցներին, արվեստի և երաժշտական դպրոցներին՝ անկախ պատկանելությունից: Ի դեպ` ուսուցումը հիմնադրամների կողմից ֆինանսավորվող ուսումնական հաստատություններում նույնպես իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված համապատասխան ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններով և նրանցում կատարվող աշխատանքի արդյունքները տեսանելի են ու ակնհայտ:

Ellada Galoyan

31.01.2023

Եվ որպես դաշնակահար մի առաջարկ անեմ ։ Դաշնակահարի գիտելիքների ստուգման մեջ թեստային տարբերակը շատ թերի է և չի կարող ցույց տալ դաշնակահարի կոմպետենտ լինելը։ Ներառեք նաև թեստին կից ձև , որտեղ դաշնակահարը գործիքի մոտ ցույց կտա իր կատարողական հմտությունները ։ Այն դաշնակահարը ով նվագել չի կարող նա դասավանդել կամ որպես մանկավարժ հանդես գալ չի կարող ։ Շնորհակալություն

Ellada Galoyan

31.01.2023

Հիանալի նախագիծ եք մշակել ,միայն մեկ հավելում ։ Երաժշտական և արվեստի դպրոցներում աշխատող տնօրեններից և ուսումնական գծով փոխտնօրեններից շատերը վարչական աշխատանքին կից ևս 8 ժամ իրավունք ունեն դասավանդել մասնագիտական առարկա ։ Նրանց նույնպես պետք է հնարավորություն տրվի որպես մանկավարժ ատեստավորվելու ,քանզի նրանք մանկավարժական գործունեություն են ծավալում վարչական աշխատանքին կից ։

Узнать больше