ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Համայնքի ավագանու որոշումը մշակվել է համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետի՝ համայնքի ավագանին սահմանում է համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները :
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի՝ սահմանում է Հայաստանի Հանրապետության համայնքներում տեղական տուրքերի տեսակները: Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերը մեջբերված հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի՝ որպես տեղական տուրքի տեսակ է սահմանված հետևյալը. «համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր Համայնքի ավագանու որոշման նախագիծը սահմանում է համայնքի տարածքում հանրային սննդի կազնակերպման և իրականացման հիմնական վարքագծի կանոնները:
Համայնքի ավագանու որոշման նախագծով սահմանվում են՝ հանրային սննդի ծառայության հիմնական հասկացությունները, հանրային սննդի օբյեկտների դասակարգումը, հանրային սննդի ծառայություններ մատուցող կազմակերպությունների տեսակները.հանրային սննդի օբյեկտի վաճառողին և աշխատողին ներկայացվող պահանջները.հանրային սննդի կազմակերպման և իրականացման գործընթացի նկատմամբ վերահսկողության և պատասխանատվության հետ կապված կարգավորումները:
Սույն որոշման ընդունման արդյունքում կկարգավորվի համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:
Համայնքի ավագանու որոշումը ենթաօրենսդրական նոմատիվային բյութի իրավական ակտ է:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է՝
1) նորմատիվ իրավական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար.
3) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ.։
Հայամայնքի ավագանին Սահմանադրության և Տեղական ինքնակառավարման մասին», օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված է որպես Սահմանադրությամբ նախատեսված մարմին ընդունել նորմատիվ իրավական ակտ։ Այն պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար
-
Обсуждалось
27.01.2023 - 11.02.2023
-
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Лорийская область муниципалитет Ташира
Просмотры 3272
Принт