В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի հուլիսի 7-ի թիվ 435-Ն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը
-
5 - За
-
4 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ7-ԻԹԻՎ435-ՆՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի N 861 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 435-Ն որոշումը ճանաչել ուժը կորցրած, նկատի ունենալով, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը հստակ կանոնակարգված է ՀՀ վարչապետի կողմից զենքով պարգևատրման հետ կապված իրավահարաբերությունները, ուստի նույն հարաբերությունները կարգավորող կառավարության որոշման անհրաժեշտությունը բացակայում է։
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի N 861 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 435-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչել։
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի N 861 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 435-Ն որոշումըուժը կորցրածճանաչել։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը հստակ կանոնակարգվածէ ՀՀ վարչապետի կողմից զենքով պարգևատրման հետ կապված իրավահարաբերությունները, ուստի նույն հարաբերությունները կարգավորող կառավարության որոշման անհրաժեշտությունը բացակայում է։
-
Обсуждалось
20.01.2023 - 04.02.2023
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Полиция
Просмотры 3149
Принт