Տիգրան Սարգսյան
03.02.2023
«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի անվանումը ոչ միայն բարեհունչ չէ, այլ նաև վնասում է մյուս առարկաների հեղինակությանը։ Նրանք ի՞նչ է, գրագիտություն կամ գիտություն չե՞ն ներառում։ Դեռ 1985թ-ին, երբ առաջին անգամ առարկան մտավ հանրակրթության ոլորտ, անվանեցին «ԷՀՄ ծրագրավորում», «Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի հիմունքներ», վերջում կրճատվեց մինչև «Ինֆորմատիկա» անվանումով։ Ի դեպ, հայերենը եզակի լեզուներից է, որտեղ Computer եզրույթը բովանդակային թարգմանության ենթարկվեց՝ «Համակարգիչ», որի արմատը համակարգ բառն էր՝ բառի լայն իմաստով։ Առաջակում եմ առարկան անվանել «ՏՀՏ» (Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ) կամ թողնել «Ինֆորմատիկա» անվանումը։ Ինչ վերաբերվում է ավարտկան վկայականը օտար երկներում ճանաչելիության խնդրին, կարելի է թարգմանության ժամանակ կիրառել ԹԳՀԳ-ն՝ թարգմանաբար։ Առարկայի չափորիշչում կիրառական բնույթը անհարկի շատ է նվազեցվել ի օգուտ տեսականի։ Դա նվազեցնում է առարկայի մատչելիությունը, հետաքրությունը և գրավչությունը, հատկապես տարրական դպրոցում։ Պահպանված չէ գիտական բաղադրիչների պարզից բարդ պարույրաձև զարգացման սկզբունքը։ Տարրական դպրոցի համար մեծ նշաձող է վերցվել, օրինակ. IP փաթեթներ, երբ չգիտեն հեռահաղորդակցություն, հասցեավորում, կամ գուցե TCP IP հաղորդակարգի՞ց սկսենք։ Շարադրանքում գիտակարգային գաղափարներով խմբավորման մեջ «հաշվողականություն», «հաշվողկան», «հաշվարկային» բառերը խառնաշփոթ են առաջացնում, հետագայում էլ փոխարինվել են «համակարգչային» բառով։ 2-րդ դասարանում, երբ ընդամենը արվարտված կլինեն տառաճանաչությունը, տեղին կլիներ այդ դասարանում ուսուցանել «կույր, տասմատյա արագ մուտքագրում» տեխնոլոգիան։ Չափորոշչի խմբավորումը ըստ 4 գիտակարգային գաղափարների, առաջարկում եմ խմբագրել հետևյալով. 1) Անվտանգություն և հասարակություն, 2) Սարքային ապահովություն (Hardware), 3) Ծրագրային ապահովում (Software), 4) Հեռահաղորդակցություն, 5) Ալգորիթմական մտածողություն։ Ակնկալում եմ շարադրանքի հայաֆիկացում, սրբագրում և օգտագործվող եզրույթների միանշանկ լինելը։ Առաջարկում եմ. «Իտերատիվ» բառի փոխարեն օգտագործել «Ցիկլային», Պրեզենտացիա Շնորհանդես, Աբստրակցիա Վերացարկում, Տեսողական ֆորմատ Դիտակտիկ ձևաչափ, Ռեպրեզենտացիա Վերափոխակերպում, Ստրուկտուրացված ծրագրավորման լեզու Կառուցվածային ծրագրավորման լեզու և այլն։