Добавить в избранное
Находится в правительстве РА
«Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ _______________ 2017 թիվ ____-Ն
ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող քիմիական արտադրանքի, հանքային պարարտանյութերի, փայտե-քիմիական ապրանքների, պղնձի և պղնձի խտանյութի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորստի չափերը` համաձայն հավելված 1-ի:
- Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման ժամանակ առաջացող բնական կորստի չափերը` համաձայն հավելված 2-ի:
- Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող շինարարության բնագավառում առաջացող բնական կորստի չափերը` համաձայն հավելված 3-ի:
- Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտերի և կոնյակների գծով առաջացող բնական կորստի չափերը` համաձայն հավելված 4-ի:
- Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող խաղողի և պտղահատապտղային քաղցուների, գինենյութերի և գինիների պահպանման ու տեղափոխման ընթացքում առաջացող բնական կորստի չափերը` համաձայն հավելված 5-ի:
- Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող մսի և մսամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորստի չափերը` համաձայն հավելված 6-ի:
- Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գարեջրաոչալկոհոլային արդյունաբերությունում առաջացող բնական կորստի չափերը` համաձայն հավելված 7-ի:
- Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող հացահատիկի, հացամթերքների, խոտաբույսերի սերմերի, հատիկախարի (ֆուրաժի) և այլ կերատեսակների տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորստի չափերը` համաձայն հավելված 8-ի:
- Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կարտոֆիլի, թարմ բանջարեղենի և պտուղների տարբեր տեսակի պահեստներում երկարաժամկետ և կարճաժամկետ պահպանման ժամանակ առաջացող բնական կորստի չափերը` համաձայն հավելված 9-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
-
Обсуждалось
07.11.2017 - 07.12.2017
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 8826
Принт