ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը, լիզենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը, լիզենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է ՀՀ վարչապետի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 1562-Ա որոշման 29-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով: 2022 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունվել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, որի համաձայն հրաձգարանի գործարկումը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են լիցենզավորման, իսկ հրաձգարանի գործարկման լիցենզիաները տալիս է ՀՀ ոստիկանությունը, որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը, լիզենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքերով հրաձգարանի գործարկման լիցենզիա տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
«Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը, լիզենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն հրաձգարանի գործարկման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները, կսահմանվեն հրաձգարանի գործարկման լիցենզիա ստանալու մասին հայտի, ինչպես նաև հրաձգարանի գործարկման լիցենզիաների ձևերը՝ համաձայն հավելվածների:
ՀՀ ոստիկանություն