«ՀՀ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հասկացությունները, նրանց հաշվառման և հաշվառումից հանելու հիմքերը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակները և հիմնական սկզբունքները, կարգավորվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սոցիալական պաշտպանության հետ կապված հարաբերությունները: