Добавить в избранное

В стадии разработки

«ՀՀ կառավարության 2011 թ. հունվարի 13-ի թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության որոշման համապատասխանեցումը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին:

Նախագիծ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
----------- 2023 թվականի N - Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Զենքի առևտրի լիցենզավորման կարգը, զենքի առևտրի լիցենզիա ստանալու մասին հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 12-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) և որոշմամբ հաստատված կարգի հավելվածներում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման նախաբանում «6-րդ» թիվը փոխարինել «5-րդ» թվով, իսկ «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին» բառերը փոխարինել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին» բառերով։
2) Հավելված 1-ի 2-րդ կետի ««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» բառերով,
3) Հավելված 1-ի 3-րդ կետից «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը հանել,
4) Հավելված 1-ի 10-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «առնվազն 3 տարի ժամկետով կնքված» բառերը, իսկ 7-րդ ենթակետում «և բժշկական տեղեկանքների պատճենները՝ նարկոլոգիական և հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառման մեջ չգտնվելու վերաբերյալ» բառերը փոխարինել «պատճենը և զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների բացակայության վերաբերյալ բժշկական եզրակացությունը» բառերով։
5) Հավելված 1-ի 13-րդ կետում «3 տարի ժամկետով։ Լիցենզիայի գործողության ժամկետը հայտի հիման վրա կարող է երկարաձգվել 5 տարով» բառերը փոխարինել «անժամկետ» բառով։
6) Հավելված 3-ում «Գործողության ժամկետը՝» բառերից հետո «մինչև» բառը հանել։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության


վարչապետ                    Ն.Փաշինյան

                                                                                                    « »_________2023թ.
ք. Երևան

 

  • Обсуждалось

    16.01.2023 - 31.01.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2893

Принт