Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Ռոմա» ՍՊԸ 23.01.2023 12:03:42 Կառավարության որոշման նախագծի Հավելված N19-ի II մասի 6-րդ կետը սահմանվում է. «Հայտատուն բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման համար օրենքի համաձայն ներկայացնում է` 1) լիցենզիա ստանալու մասին հայտ՝ համաձայն N 2 ձևի. 2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագիծը. 3) փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացություն:»։ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական արտադրատեսակների սպասարկումը հիմնականում իրականացվում է այն բժշկական կազմակերպություններում, որտեղ տեղադրված են և շահագործվում են տվյալ բժշկական արտադրատեսակները։ Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ 1. Բժշկական սարքերը մեծամասամբ ունեն մեծ ծավալներ և կշիռներ, ուստի այդ սարքերի սպասարկումն իրականացվում է շահագործման վայրում, քանի որ դրանց տեղափոխությունը բավականին ծախսատար և ժամանակատար պրոցես է։ 2. Բժշկական սարքերի ցանկացած տեղաշարժի, այդ թվում սպասարկումն իրականացնող ընկերության տարածք տեղափոխման և վերադաձման դեպքում, անհրաժեշտ է դրանք կարգաբերել և նախապատրաստել շահագործման, որը լրացուցիչ աշխատանք է և պետք է իրականացվի սպասարկումն իրականացնող մասնագետի կողմից դարձյալ շահագործման վայրում։ 3. Ինչպես գիտեք, կան բժշկական ախտորոշիչ սարքեր (ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆ, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ և այլն), որոնց տեղադրման համար հատուկ պայմաններ, մարդկային ռեսուրսներ և գործիքակազմ է պահանջվում, ուստի դրանք բժշկական կազմակերպություններում տեղադրվում են մեկ անգամ և տեղաշարժման ենթակա չեն, անգամ դրանց սպասարկման ժամանակ։ Հետևաբար բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման համար հայտատուն չի կարող ներկայացնել գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական և իրավասու մարմնի կողմից իր անվամբ տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագիծ, պայմանավորված գործունեության իրականացման տարածքների բազմազանությամբ։ Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում եմ վերանայել նախագծի վերոնշյալ կետով սահմանվող պահանջը։ Սույն կարգավորման առարկայից հարցը դուրս է: