«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
5 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 41-րդ կետով.
«41) սահմանում է Երևանի վարչական տարածքում (բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) բեռնափոխադրման, այդ թվում նաև՝ շինանյութի տեղափոխման կազմակերպման պահանջները, պայմանները, սահմանափակումները:»:
Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասում.
1) 4-րդ կետում «վերջակետ» կետադրական նշանը փոխարինել «միջակետ» կետադրական նշանով.
2) լրացնել նոր 5-րդ կետ.
«5) վերահսկողություն է իրականացնում Երևանի վարչական տարածքում (բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների) բեռնափոխադրման, այդ թվում նաև՝ շինանյութի տեղափոխման կազմակերպման պահանջների, պայմանների, սահմանափակումների պահպանման նկատմամբ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Oրենսգիրք) լրացնել նոր 137.9-րդ հոդվածով.
«Հոդված 137.9. Երևան քաղաքի վարչական տարածքում (բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների) բեռնափոխադրման, այդ թվում նաև՝ շինանյութի տեղափոխման կազմակերպման պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը
- Երևան քաղաքի վարչական տարածքում (բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) բեռնափոխադրման, այդ թվում նաև՝ շինանյութի տեղափոխման կազմակերպման պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով»:
Հոդված 2. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասում «124.7-րդ հոդվածով,» բառերից հետո լրացնել «137.9-րդ հոդվածով» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
11.01.2023 - 26.01.2023
-
Тип
Закон
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 2851
Принт