«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
2 - За
-
3 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընդունման անհրաժեշտությունը – Նախագծի ընդունումը պայմանավորված է առևտրի և ծառայությունների ոլորտում լրացուցիչ վարչարարության կրճատման, պարզեցման, գործարար և ներդրումային միջավայրի տեսանկյունից առևտրի իրականացման վայրի (բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների առևտրի իրականացման վայրի) կազմակերպման ոլորտն առավել գրավիչ դարձնելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Նախապատմություն։
Ըստ էության առևտրի իրականացման վայրերի կազմակերպման գործունեության ծանուցման (նախորդիվ՝ լիցենզիա) պահանջը ներդրվել է դեռևս 2008 թվականին՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրմանն ուղղված քաղաքականության շրջանակներում, և որպես ծանուցման պարտադիր պահանջ առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարանի ներդրման ապահովումն է, որը պայմանավորված էր յուրաքանչյուր վաճառատեղի հասույթների լիարժեք հաշվառման նկատմամբ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
Նշենք, որ նշյալ գործունեության ծանուցման համար նախատեսված պետական տուրքը սահմանվեց՝ Երևան քաղաքում՝ 1 մլն դրամ, մարզկենտրոններում՝ 500 հազ դրամ, իսկ Երևան քաղաքից և մարզկենտրոններից դուրս՝ 300 հազ դրամ։
Ներկայիս իրավիճակը և Խնդիրները։
2021 թվականին ՀՀ պետական բյուջեում պետական տուրքի գծով մուտքերը կազմել են 66,9 մլրդ դրամ (տես՝ Աղյուսակ 1)։ 2020 թվականի համեմատ պետական տուրքի գծով մուտքերն աճել են 33,5 մլրդ դրամով կամ 100,3%-ով: 2021 թվականին լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքի գումարը կազմել է 38,3 մլրդ դրամ, ինչը 24,6 մլրդ դրամով կամ 179,8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թվականին մետաղների և մետաղական խտանյութերի արտահանման համար սահմանվել է պետական տուրք, որի գծով բյուջե է գանձվել 24,6 մլրդ դրամ։ Օրենքով սահմանված այլ ծառայությունների և գործողությունների համար 2021 թվականի պետական տուրքի գումարը կազմել է 15,4 մլրդ դրամ, որը 5,2 մլրդ դրամով կամ 51,3%-ով գերազանցում է նախորդ տարվա փաստացի ցուցանիշը (տես՝ Աղյուսակ 1)։
Աղյուսակ 1․ 2019-2021թթ․ պետական տուրքի մուտքերը (մլրդ դրամ)[1]
Ցուցանիշը |
2019 |
2020 |
2021 |
Պետական տուրք, այդ թվում՝ |
45,9 |
33,4 |
66,9 |
Լիցենզավորման ենթական գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույտվություններ) տալու համար |
10,9 |
13,7 |
38,3 |
Օրենքով սահմանված այլ ծառայությունների և գործողությունների համար |
19,4 |
10,2 |
15,4 |
Ուսումնասիրվել են նախագծով նախատեսվող ծանուցման ենթակա գործունեության հանման ենթակա տեսակի համար 2019-2021թթ․ վճարված պետական տուրքերի ընդհանուր չափերը (Գծապատկեր 1․)։ Այդ տեսակի համար վճարված ընդհանուր պետական տուրքերը 2021 թվականին կազմել են 98,512,983.00 ՀՀ դրամ, որը կազմում է վճարված պետական տուրքերի ընդամենը 0,1%։
Գծապատկեր 1․ Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառվող ծանուցման ենթակա «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» տեսակի համար 2019-2021թթ․ վճարված պետական տուրքերի ընդհանուր չափը
Ներկայումս համաձայն Հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածի՝ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս։
Հաշվի առնելով վերոգրյալը, գտնում ենք, որ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության ծանուցման գործընթացը շարունակելը նպատակահարմար չէ, քանի որ Հարկային օրենսգրքով արդեն իսկ սահմանված է ՀԴՄ պարտադիր կիրառման նորմ՝ անկախ կազմակերպության գործունեության ծանուցման ենթակա լինելուց, իսկ ծանուցման գործունեությունը տնտեսավարող սուբյեկտներին, մասնավորապես՝ վայրի կազմակերպչի համար լրացուցիչ ֆինանսական բեռ է, որը իր անուղղակիորեն ազդեցությունն է ունենում վայրում գործունեություն իրականացնելու տարբեր փուլերում գնագոյացման շղթայի վրա։
Գործող օրենսդրություն։
Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 3․1-րդ հոդվածի, առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից ծանուցման ենթակա են առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, ավտոտրանսպորտային միջոցների շուկաները։ Ընդ որում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպիչը պարտավոր է ծանուցել գործունեության իրականացման մասին, եթե շուկաների տարածքում իրականացվում է սննդամթերքի վաճառք, և գործում են առևտրի օբյեկտներ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
ՀՀ կառավարությունը որդեգրել է գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման քաղաքականություն և այդ համատեքստում մշակվել է սույն Նախագիծը։
- Կարգավորման նպատակը և բնույթը – Սույն նախագծով առաջարկվում է
1․ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, մասնավորապես՝
- հանվել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից՝ առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների շուկաների, գյուղատնտեսական արտադրանքի (եթե շուկայի տարածքում առկա է սննդամթերքի վաճառք, և գործում են առևտրի օբյեկտներ), շուկաների ծանուցման պարտադիր պահանջը։
- Բացառություն է սահմանվել միայն ավտոտրանսպորտային միջոցների շուկաների կազմակերպման գործունեության ծանուցման մասով, հաշվի առնելով տվյալ գործունեության առանձնահատկությունը։ Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի «Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1409-Ն որոշման 18-րդ կետի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում կազմակերպչի դիմումի հիման վրա տեղակայվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ստորաբաժանում, իսկ մաքսային գործառնությունները կարող են իրականացվել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով։
Տվյալ դեպքում ավտոտրանսպորտային շուկան իր կարողություններով տարբերվում է այլ առևտրի իրականացման վայրերից։ Մասնավորապես՝ սպառողների համար տրանսպորտային միջոցների առուվաճառքի գործընթացը դյուրացնելու նպատակով այն պետք է ունենա պետական և ոչ պետական մարմինների համար տարածքներ (ենթակառուցվածքներ)՝ տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, ինչպես նաև ներմուծման և արտահանման գործընթացի կազմակերպման համար։
Հաշվի առնելով, որ բացի կազմակերպչի կողմից ենթակառուցվածքների ապահովումից, այստեղ նաև վերոնշյալ գործընթացների իրականացման համար լինելու են համապատասխան պետական մարմնի աշխատակիցներ՝ լրացուցիչ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, ավտոտրանսպորտային շուկայի կազմակերպման գործունեության տեսակի ծանուցման պահանջը չի հանվել և այս մասով «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված պետական տուրքի շեմը բարձրացվել է։
2․ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակում՝
7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7․ Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպում»։
3․ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է՝ օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 10-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`
«10) ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերելու համար՝ տարեկան բազային տուրքի 100000-ապատիկի չափով»։
4․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է՝
158-րդ հոդվածի 28-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Սույն նախագծերը մշակվել են Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ մասնավոր հատվածի առաջարկությունների հիման վրա: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
- Ակնկալվող արդյունքը – Սույն նախագծերի ընդունման արդյունքում կբարելավվի բիզնես գործունեություն ծավալելու պայմաններն և գործարար միջավայրը, կկրճատվեն տնտեսվարող սուբյեկտների մոտ ոչ հիմնավորված վարչական ծախսերը, որն իր անուղղակի ազդեցությունը կունենա առևտրի իրականացման վայրում գործունեություն իրականացնելու տարբեր փուլերում գնագոյացման շղթայի վրա։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» ռազմավարական փաստաթղթերի դրույթներից:
[1] ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության տարեկան հաշվետվություն, 2021, էջ 29
-
Обсуждалось
10.01.2023 - 25.01.2023
-
Тип
Закон
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2890
Принт