В стадии разработки
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի №116-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»
-
1 - За
-
2 - Против
ԱՊՀ երկրների մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով հայտերի ներկայացման ժամկետների հետ կապված առկա մի շարք տեխնիկական խնդիրներ լուծելու, ինչպես նաև կառավարության կազմի փոփոխությունների հիման վրա մրցանակաբաշխության հանձնաժողովի նոր կազմի ձևավորման անհրաժեշտությամբ է պայմանավորված «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի № 116-ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը: Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակաբաշխության արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությունները հետագայում կարող են մասնակցել նաև Անկախ Պետությունների Համագործակցության «Արտադրանքի և ծառայությունների որակի ոլորտում նվաճումների համար» մրցանակաբաշխությանը: Գործող կարգի համաձայն պարգևատրման ժամկետ է սահմանված մրցութային տարվա նոյեմբեր ամսվա երկրորդ շաբաթը, որից հետո անհրաժեշտ է ԱՊՀ խորհրդին ներկայացնել կազմակերպությունների ռուսերեն թարգմանված համապատասխան փաստաթղթերի փաթեթները:
-
Обсуждалось
07.11.2017 - 24.11.2017
-
Тип
Pешение
-
Область
Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 8111
Принт