Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 05.01.2023 20:17:12 | Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը մանրամասն ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգը և ներմուծման նպատակով իրականացվող փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), հայտնում է հետևյալը. 1. մենք կողմ ենք նախագծին և նշում ենք, որ դա ավելի շուտ պետք է ընդունվեր, | Շնորհակալություն ենք հայտնում ուսումնասիրության և ներկայացված առաջարկների համար: | |
2 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 05.01.2023 20:17:33 | 2. մեզ և հատկապես ԲՆԱ ոլորտի տնտեսսվարողների համար անընդունելի է Նախագծի ուժը մտնելուց սոսկ 10 օր առաջ դրա հանրային քննարկման անցկացումը: Այդպիսի մոտեցումը նախ հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին և օրենսդրական տեխնիկային, ապա «Հանրային քննարկումների անցկացման մասին» ՀՀ կառավարության որոշման իրավակարգավորումներին, և վերջապես ԲՆԱ ոլորտում գործող տնտեսվարողների համար, ովքեր նախապես կարող է ծանոթ չլինեն իրավակարգավորումներին, ինչը կդժվարեցնի նրանց աշխատանքը և հնարավոր է, որ տեղի տա որոշ կոռուպցիոն ռիսկերի, | Չի Ընդունվել: 2022 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ Փորձագիտական կենտրոն) տեղի է ունեցել բժշկական արտադրատեսակների (ԲԱ) շրջանառության պետական կարգավորման մեխանիզմներին նվիրված հանդիպում։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ոլորտում սպասվող փոփոխությունները, դրանց ժամանակացույցը, վերլուծվել է ԲԱ ներմուծման կարգի նախագիծը, ինչպես նաև պարզաբանվել է ԵԱՏՄ գրանցման կարգին առնչվող որոշ հարցեր։ Հանդիպման նյութերը տեղադրվել են Փորձագիտական կենտրոնի կայքէջում ( http://pharm.am/index.php/am/2015-06-03-16-30-41/7531-2022-11-04-06-35-29 ): Հարկ է նշել նաև, որ այս նախագիծը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.e-draft.am) հանրային քննարկման է դրվել դեռ 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ոլորտը կարգավորող օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթի հետ միասին (https://www.e-draft.am/projects/3740/about): | |
3 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 05.01.2023 20:17:52 | 3. խնդրահարույց է թվում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԻ» (այսուհետ՝ Կարգ) 3-րդ մասով սահմանված իրավակարգավորումն այն մասին. որ Բժշկական արտադրատեսակները ներմուծվում են Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի համաձայն, ինչպես նաև ըստ ապրանքների անվանումների: այս պարագայում հարց է առաջանում երրորդ երկրներից ներմուծվող արտադրատեսակների անվանումները նույնպես պետք է համապատասխանեն Միության ԱՏԳ ԱԱ ծածկագրերին: Իսկ եթե այդ ապրտադրատեսակները երրորդ երկրներում կամ Եվրամիության երկրներում ունեն այլ ծածկագրեր՝ ինչ պետք է լինի այդ դեպքում: Կարծում եմ, որ այս իրավակարգավորումն ունի լրամշակման ու հստակեցման կարիք, | Չի Ընդունվել: Հայաստանի Հանրապետությունում գործում են ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը, որոնք ներդաշնակեցված են միջազգային փաստաթղթերի հետ: | |
4 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 05.01.2023 20:18:07 | 4. խնդրահարույց է թվում նաև Կարգի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումն այն մասին. որ Հայտարարագրվող ԱՏԳ ԱԱ ծածկագրերով ապրանքները ոչ բժշկական նպատակներով ներմուծելու դեպքում ենթակա չեն հավաստագրման: Այս պարագայում հարց է առաջանում, թե ով է որոշելու ապրանքների ներմուծման նպատակի ճշմարտությունը: Գուցե ներմուծողը կեղծում է դրա նպատակը, իսկ մաքսային ծառայողը կոռուպցիոն նպատակներով համաձայնվում է դրան: Հետևապես, կոռուպցիոն հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի Կարգում լրամշակվի սույն իրավակարգավորումն այնպես, որ հստակեցվի ներմուծման նպատակի հավաստումը որևէ արժանահավատ և հիմնավոր փաստաթղթով, | Ընդունվել է: Նախագծում կատարվել է փոփոխություն: | 4-րդ մասը վերաշարադրվել է է հետևյալ կերպով՝ Արտադրանքի բժշկական արտադրատեսակներին պատկանելիությունը հաստատվում է փորձագիտական կենտրոնի եզրակացությամբ: |
5 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 05.01.2023 20:18:23 | 5. անորոշություն է առաջացնում Կարգի 7-րդ մասով սահմանված իրավակարգավորումն այն մասին. ներմուծման (համապատաս-խանության) հավաստագիրը տրվում է միանվագ՝ Հայաստանի Հանրապետության տարածք մեկ անգամ ներմուծելու համար: Բժշկական արտադրատեսակի ներմուծման (համապատասխանության) հավաստագիրը տրամադրվում է մեկ տարի ժամկետով և ուժը կորցնում է մաքսային ձևակերպումից հետո: Այս իրավակարգավորմամբ պարզ չէ, թե ներմուծման (համապատասխանության) հավաստագիրը ով է տալիս՝ լիազոր մարմինը, թե փորձաքննական կազմակերպությոնը: Հետևապես անհրաժեշտ է, որպեսզի Կարգում հստակեցվի ներմուծման (համապատասխանության) հավաստագիրը տվող անձը, | Չի ընդունվել: Նախագծի 2-իդ մասով հստակ սահմանված է, որ ներմուծման (համապատասխանության) հավաստագիրը տրվում է լիազոր մարմնի կողմից | |
6 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 05.01.2023 20:18:42 | 6. կարգի 12-րդ մասով սահմանված է, որ. Բժշկական արտադրատեսակի ներմուծման (համապատասխանության) հավաստագիր տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով: Այստեղից առաջանում են հետևյալ հարցերը. 1) իսկ երրորդ երկրներից ներմուծման հավաստագրի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ արդյոք տուրքի գանձում: եթե ոչ, ապա՝ ինչու, 2) գոնե մեզ հայտնի չէ, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ բժշկական արտադրատեսակի ներմուծման (համապատասխանության) հավաստագիր տալու համար նախատեսված է տուրքի գանձում: Եթե նախատեսված է, ապա պետք է Կարգի նշված մասում հղում տալ այդ օրենքի կետին, որով նախատեսված է պետական տուրքի վճարումն ու չաձը: Իսկ եթե չկա նախատեսված, ապա սույն Նախագծի հետ պետք է շրջանառվեր համապատասխան օրինագիծ՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, | Չի ընդունվել: Նախագծի 12-րդ մասը ընդհանրական է և վերաբերում է թե ԵԱՏՄ անդամ, և թե երրորդ երկրներից իրականացվող ներմուծումներին: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի լրամշակված տարբերակը ուժի մեջ կմտնի 01.02.2023թ, որտեղ ներառված են նշված տուրքերի դրույքաչափերը: | |
7 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 05.01.2023 20:18:57 | 7. Կարգի 14-րդ մասով սահմանված է, որ. օտար լեզուներով (բացառությամբ՝ ռուսերեն կամ անգլերեն) փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ: Այս պարագայում նախ հարց է առաջանում արդյոք ռուսերենը և անգլերենը օտար լեզուներ չեն և արդյոք լիազոր մարմնի կամ փորձքննական կազմակերպության աշխատակիցները պարտավոր են ազատորեն տիրապետել ռուսերենին և անգլերենին: Իսկ եթե չեն տիրապետում և դրա արդյունքում փաստաթղթղերը ոչ չիշտ են հասկացվում և/կամ ընկալվում, ապա այդ դեպքերում հավաստագրման գործընթացում տեղգտած թերությունների համար ով է պատասխանատու լինելու: Հետևաբար առաջարկում ենք ռուսերեն և անգլերեն լեզուների բացառումը սույն իրավակարգավորումից հանել և բոլոր դեպքերում պահանջել փաստաթղթղերի հայերենով թարգմանություն: Իհարկե դա որոշ դժվարություններ կառաջացնի հայտատուների համար, սակայն ՀՀ օրենսդրությունն ավելի բարձր է որևէ մի սուբյեկտի տնտեսկան շահից, որով ամրագրված է, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, իսկ պետական լեզուն՝ գրական հայերենը: Հակառակ դեպքում կստացվի հակասահմանադրական իրավակարգավորում, | Չի ընդունվել: Անշուշտ, ռուսերենը և անգլերենը օտար լեզուներ են, որի համար էլ նախագծում նշված է« բացառությամբ ...»: Հաշվի առնելով որ միջազգային փոխադրումների ուղեկցող փաստաթղթերը հայերեն չեն լինում, իսկ պահանջվող փաստաթղթերի մի մասը կազմելով գրանցման դոսյեի մաս ԵԱՏՄ կանոնակարգերին համապատասխան ընդունվում են ռուսերենով: Մեկանաբանության անալոգիայով առաջնորդվելով պետք է թարգմանվեն նաև պետական գրանցման փաստաթղթերը և չընդունվեին | |
8 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 05.01.2023 20:19:13 | 8. Կարգի 17-23 մասերով սահմանված իրավակարգավորումների ժամկետները մեր կարծիքով անհամապատասխանություն ունեն, ինչը կարող է խառնաշփոթ առաջացնել և դժվարեցնել հավաստագրման գործընթացը: Հետևապես, առաջարկում ենք մեկ անգամ ևս ուշադրություն դարձնել սահմանված ժամկետների հաջորդական ության, հաշվարկման և ճշտության վրա, | Չի ընդունվել: Ներմուծողների հետ քննարկումների ընթացքում նման անհանգստություն չի արտահայտվել: Այնուամենայնիվ, հնարավոր հստակեցման նպատակով մեր կողմից արդեն պատրաստվել է ուղեցույց, որը հասանելի կլինի բոլոր կողմերին: | |
9 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 05.01.2023 20:19:29 | 9. Նախգծի հիմնավորման մեջ նշված է, որ դա կազմված է ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից: Նշելով ՓԲԸ լավ աշխատանքը, ցանկանում ենք նշել, որ ըստ հիմնավորման Նախագիծը նախապես չի անցել հանրային քննարկում ՀՀ առողջապահության նախարարն կից հասրակական խորհրդում կամ մասնագիտացված ՀԿ-ների, գործատուների ներկայացուցիչների հետ, ինչը «Հանրային քննարկումների անցկացման մասին» ՀՀ կառավարության համապատասխան որոշման խախտում է: Ըստ այդմ, եթե անգամ այս հանրային քննարկման ժամանակ բացի մեր առաջարկություններից լինեն մեր առաջարկություններից բացի այլ առաջարկություններ, ապա Նախագծի հեղինակը չի կարող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվի առնի այդ առաջարկությունները, քննարկի առաջարկություններ ներկայացնողների հետ, դրանց համապատասխան ուղղումներ մտցնի Նախագծի եջ, որպեսզի Նախագծով նախատեսված կառավարության որոշումը ուժի մեջ մտնի 2023 թ. փետրվարի 1-ից: Հետևապես առաջարկում ենք վերանայել նաև դրա ուժի մեջ մտնելու ժամկետը և սահմանել 2023 թ. մարտի 1-ից: | Ընդունվել է: Նախագծում բերված փետրվարի 1-ը, պայմանավորված է եղել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի լրամշակված տարբերակի ուժի մեջ մտնելու հետ: Սակայն արդեն պարզ է, որ սույն նախագծի ընդունումը հնարավոր չէ փետրվարի մեկի դրությամբ. | նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից 30 օր հետո: |
10 | ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ՍՊԸ 17.01.2023 15:50:58 | Բժշկական պարագաների տեսակներ կան, որոնք ներկրվում են մինիմում կոնտեյների քանակով, այսինքն օրինակ մեկ կոնտեյներից պակաս ներարկիչներ կամ ինֆունզիոն համակարգեր ներկրելը անիմաստ կթանկացնի այդ պարագաների ինքնարժեքները: Եվ այս դեպքում սպասել 10-15 օր (իսկ երբեմն էլ մեկ ամիս) մինչև ՀՀ ԱՆ-ն կտրամադրի ներմուծման հավաստագիր կլինի շատ անիմաստ թանկ, քանի որ ոչ մի մեքենա չի համաձայնվի սպասել մաքսային տերմինալում այդքան օր մինչև ստացվի մաքսազերծման թույտվություն, իսկ տերմինալում դատարկել, պահպանել և ապա նորից բարձել այլ բեռնատարներ ու տեղափոխել պահեստ կլինի ավելի թանկ: Դրանից բացի կա այլ պրոբլեմ, որն է՝ մաքսային տերմինալները ունակ չեն այդքան բուժ. պարագա դատարկել ու պահպանել իրենց տարածքներում ապահովելով համապատասխան պայմաններ: Առաջարկը կայանում է նրանում, որ թույլարվի կատարել բուժ տեխնիկայի և բուժ պարագաների մաքսազերծումը պայմանով, որ այն չի իրացվելու մինչև ՀՀ ԱՆ-ի կողմից համապատասխան թույլտվության ստացումը: Կամ երկրորդ առաջարկը՝ թույլատրվի առանց մաքսազերծման, ապրանքը տեղավորել ներկրողի կողմից ներկայացված, փակ տարածքում (որը կարող է լինել մաքսային տերմինալից դուրս, այլ պահեստում, նաև ներկրողի պահեստում), որից հետո մաքսային աշխատակցի կողմից այն կնքվի և մաքսազերծումից հետո միայն մաքսային աշխատակցի կողմից այդ կնիքը բացվի և թույլատրվի իրացումը: | Չի ընդունվում: Նախագծի 23-րդ մասով սահմանված են լիազոր մարմնում մուտք լինելու պահից մինչև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի տրամադրումը կամ դրա հիմնավորված մերժումը առավելագույն տևողությունը (ոչ ավելի քան 7 աշխատանքային օր՝ գրանցված և 10 աշխատանքային օր՝ չգրանցված բժշկական արտադրատեսակների համար, որի մեջ չի հաշվարկվում սահմանված թերությունների վերացման ժամկետը): Հաշվի առնելով նաև նոր Մեկ պատուհան համակարգի թողարկումը, ակնկալում ենք, որ իրական ժամկետները զգալի կարճ կլինեն, և հետագայում սահմանված ժամկետները կփոփոխվեն: Նման կարգավորում է գործում ՀՀ դեղերի ներմուծման դեպքում: Այս ոլորտում կուտակված փորձը, փաստում է, որ մաքսային պահեստների տեխնիկական հնարավորությունները բավարար են: | |
11 | ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ՍՊԸ 17.01.2023 15:58:05 | Քանի որ բժշկական պարագաների ներկրման ցիկլը տևում է պատվերից մինչև ներկրման օրը մոտ վեց ամիս, ապա պետք է պահանջվող մակնշման կոնկրետ պայմանները ներկայացվեն ներկրողներին պահանջը ներկայացվելուց մինիմում մեկ տարի առաջ, որպեսզի հնարավոր լինի ներկրվող պարագաների համար պատվիրել նոր դիզայնով և պահանջվող թարգմանություններով ու նշաններով պատրաստված փաթեթավորումներով բժշկական նշանակության ապրանքներ: Կան ապրանքներ , որոնց վերամակնշումը ՀՀ ներկրելուց հետո տեխնիկապես շատ մեծ դժվարություն կկզամի, կփչացնի փաթեթավորումները համապատասխանորեն վատացնելով պահպանման և տեղափոխման համար նախատեսված փաթեթավորումները: | Չի ընդունվել: Նախագծի 14-րդ մասի համաձայն ներմուծողը պահանջվող փաստաթղթերը օտար լեզուներով (բացառությամբ՝ ռուսերեն կամ անգլերեն) ձևակերպված լինելու դեպքում, դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ: Նախագծով պահանջ չի ներկայացվում ներմուծվող բժշկական արտադրատեսակների մակնշմանը կամ փաթեթավորմանը: | |
12 | «Ռոմա» ՍՊԸ 19.01.2023 12:21:00 | Հավելված N1-ի 8-րդ կետով սահմանվում է. «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման պահին բժշկական արտադրատեսակի պիտանիության (շահագործման) մնացորդային ժամկետը պետք է լինի նվազագույնը մեկ տարի: Այն դեպքում, երբ բժշկական արտադրատեսակի պիտանիության ընդհանուր ժամկետը մեկ տարի է կամ դրանից պակաս, ապա ներմուծման պահին պիտանիության մնացորդային ժամկետը պետք է լինի ոչ պակաս, քան պիտանիության ընդհանուր ժամկետի 2/3-ը: Ավելի կարճ պիտանիության մնացորդային ժամկետով բժշկական արտադրատեսակի ներմուծումը թույլատրվում է պետության կարիքների համար՝ լիազոր մարմնի որոշման հիման վրա:»։ ՀՀ ներմուծվող մեծ թվով բժշկական արտադրատեսակների պիտանիության ընդհանուր ժամկետը մեկ տարի է, ուստի ՀՀ տարածք ներմուծման պահին այդ ապրանքների պիտանիության (շահագործման) մնացորդային ժամկետը փոքր է լինում պիտանիության ընդհանուր ժամկետի 2/3-ից, հաշվի առնելով, որ այդ ապրանքների մեծ մասը ներկրվում են Չինաստանից։ Կառավարության որոշման նախագծի վերոնշյալ կետով սահմանված պիտանիության մնացորդային ժամկետները լրջագույն խնդիրներ են առաջացնելու մեծ թվով բժշկական արտադրատեսակների ներմուծման հարցում, ինչն էլ իր հերթին բերելու է լաբորատոր հետազոտությունների ընդհատման։ Հաշվի առնելով Հայաստան կատարվող ներմուծումների լոգիստիկական բարդությունները և վերոգրյալը, խնդրում եմ վերանայել նախագծի վերոնշյալ կետը։ | Ընդունվել է: Համապատասխան մասը հանվել է, ռիսկը թողնելով տնտեսվարող սուբյեկտի կառավարմանը: | |
13 | «Ռոմա» ՍՊԸ 20.01.2023 10:08:04 | Ի լրումն նախորդ առաջարկի, նշեմ որ ՀՀ տարածք են ներմուծվում նաև բժշկական արտադրատեսակներ, որոնց պիտանիության ընդհանուր ժամկետը 2 ամիս է։ Հետևաբար նշված բժշկական արտադրատեսակների համար նպատակահարմար չէ սահմանաել պիտանիության (շահագործման) մնացորդային ժամկետ, դարձյալ հաշվի առնելով Հայաստան կատարվող ներմուծումների լոգիստիկական բարդությունները։ | Ընդունվել է: Տես նախորդ կետը: |