ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԻԳԵՆ ԽԱԼԱՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
3 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԻԳԵՆ ԽԱԼԱՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հրաչյա Սարգսյանին, Դավիթ Վարդանյանին և Վիգեն Խալատյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք քաղաքացիների կողմից ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներին բավարարելու և իրենց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշմամբ (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացիներին բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի հետ կապված հարաբերությունները: Կարգի 2-րդ կետով սահմանված են կարգի կիրառման իմաստով բացառիկ դեպքերը, իսկ նույն կետի 3-րդ ենթակետով սահմանված է, որ «3) գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները»: Պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցը քննարկվում է հայտարարված զորակոչի ընթացքում, բայց ոչ ուշ, քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող 30-րդ օրը համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված՝ պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու դիմումի հիման վրա: Կարգի համաձայն քաղաքացին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացմամբ: Սույն նախագծում ընդգրկված քաղաքացիները սահմանված կարգով և ժամկետներում դիմել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ խնդրելով ազատել իրենց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ կարգով սահմանված ընթացակարգով: Քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում որ դիմած քաղաքացիները համապատասխանում են ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջներին:
Ակնկալվող արդյունքը.
«Հրաչյա Սարգսյանին, Դավիթ Վարդանյանին և Վիգեն Խալատյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի մի շարք քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:
«Հրաչյա Սարգսյանին, Դավիթ Վարդանյանին և Վիգեն Խալատյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Հրաչյա Սարգսյանին, Դավիթ Վարդանյանին և Վիգեն Խալատյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
29.12.2022 - 13.01.2023
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 3291
Принт