Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 161 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 161 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի ներկայացումը բխում է հարկային հաշվառման տեսանկյունից հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերը, որպես կապիտալ ծախսեր որակելու ներկայումս ամրագրված մոտեցումները ՖՀՄՍ-ներով ամրագրված մոտեցումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «Հիմնական միջոցների (այդ թվում՝ վարձակալված) վրա կատարված ծախսերն ըստ ընթացիկ և կապիտալ բնույթի տարբերակելու հայտանիշները և չափերը սահմանելու մասին» թիվ 161 որոշմամբ ամրագրված՝ հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերը, որպես կապիտալ ծախսեր որակելու մոտեցումները հիմնականում համապատասխանում են ՖՀՄՍ 16-ով ամրագրված մոտեցումներին:
Խնդիրը կայանում է նրանում, որ անցած տարիների ընթացքում նշյալ մոտեցումները ՖՀՄՍ 16-ով վերանայվել են և անհրաժեշտություն է առաջացել միասնականացնել հարկման և ֆինանսական հաշվառման նպատակներով ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարվող ծախսերը որպես կապիտալ ծախսեր ճանաչելու գործող մոտեցումները:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկային հաշվառման ընթացակարգերի առավելագույնս հստակեցմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը հարկման և ֆինանսական հաշվառման նպատակներով ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարվող ծախսերը որպես կապիտալ ծախսեր ճանաչելու գործող մոտեցումները միասնականացնելն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է միասնականացնել հարկման և ֆինանսական հաշվառման նպատակներով ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարվող ծախսերը որպես կապիտալ ծախսեր ճանաչելու գործող մոտեցումները:
-
Обсуждалось
16.02.2017 - 20.03.2017
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 9270
Принт