«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 16-ի 1675-Ն և 2018 թվականի ապրիլի 12-ի N 456-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
5 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 16-ի
1675-Ն և 2018 թվականի ապրիլի 12-ի N 456-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.12.2022թ. ՀO-515-Ն oրենքի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու, ինչպես նաև այդ պայմաններով զինծառայություն անցած զինծառայողներին պատվովճարի հաշվարկման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասի» օրենքում 07.12.2022թ. ՀO-515-Ն oրենքով (այսուհետ՝ օրենք) կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն դադարեցվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ծրագիրը, որի հետ կապված հարաբերությունները՝ ծառայության անցման կարգը և ծառայություն անցած զինծառայողներին պատվովճարի հաշվարկման գործընթացը կարգավորվում են ՀՀ կառավարության 16.12.2017թ. N 1675-Ն և 12.04.2018թ. N 456-Ն որոշումներով: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել նշված որոշումները, միաժամանակ օրենքով սահմանվել են անցումային դրույթներ, որոնց համաձայն՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները շարունակում են իրենց ծառայությունը՝ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելուց հետո հաշվարկված պատվովճարի գումարը տնօրինում են իրենց հայեցողությամբ՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղղությունների: Օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ այդ ծրագրով պարտադիր զինվորական ծառայություն են անցնում երեք զինծառայող, որոնց 36-ամսյա ծառայության ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարի 27-ին: Օրենքի պահանջների ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև, որպեսզի կատարվող փոփոխություններն ուժի մեջ մտնեն այդ զինծառայողների զորացրվելուց հետո՝ 2023թ. փետրվարի 1-ից, քանի որ ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 456-Ն որոշման պահանջների հաշվառմամբ պատվովճարի գումարն այդ զինծառայողներին են փոխանցվելու զորացրման օրվանից ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2023թ. փետրվարի 1-ը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն ուժը կորցրած են ճանաչվում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ծրագրի շրջանակներում ծառայության անցման կարգը և ծառայություն անցած զինծառայողներին պատվովճարի հաշվարկման գործընթացը կարգավորող ՀՀ կառավարության 16.12.2017թ. N 1675-Ն և 12.04.2018թ. N 456-Ն որոշումները, ինչպես նաև սահմանվում է դրանց ուժը կորցրած ճանաչելու ժամկետը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագիծը 2023 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում, քանի որ 2023 թվականի հունվարի 27-ին զորացրվող զինծառայողների պատվովճարի գումարները նախատեսված են 2023 թվականի համար Պաշտպանության նախարարությանը հատկացված բյուջետային միջոցներում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Обсуждалось
28.12.2022 - 12.01.2023
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 3044
Принт