«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
12 - За
-
20 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
---- հունվարի 2023 թվականի N--- - Ն
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և <<Պաշտպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ:
- Վարժական հավաքներին ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:
- Սահմանել, որ՝
1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով,
2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով,
3) վարժական հավաքներն անցկացվում են հետևյալ փուլերով.
ա. 2023 թվականի մարտի 1 - 25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 367 քաղաքացի, որոնցից 321-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 29-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
բ. 2023 թվականի մարտի 7 - 31-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 732 քաղաքացի, որոնցից 644-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 54-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
գ. 2023 թվականի մարտի 22–ից ապրիլի 15-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացի, որոնցից 322-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
դ. 2023 թվականի ապրիլի 4 - 28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 718 քաղաքացի, որոնցից 644-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 33-ը` ավագ ենթասպայական կազմի, 41-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
ե. 2023 թվականի ապրիլի 11-ից մայիսի 5-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 732 քաղաքացի, որոնցից 644-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 54-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
զ. 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացի, որոնցից 322-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
- Վարժական հավաքների ապահովման համար, 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 306 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Обсуждалось
26.12.2022 - 11.01.2023
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 7021
Принт