Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9 Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշմամբ, ի թիվս այլնի՝ սահմանված են տրանսպորտային միջոցի պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը։ Քանի որ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց (սեփականության իրավունքի պետական գրանցումից) հետո` 365 օրվա ընթացքում, սեփականության իրավունքի դադարման գրանցման համար պետական տուրքի վճարման պահանջ, ուստի անհրաժեշտություն է առաջացել տրանսպորտային միջոցների պետական գրանցման համար ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկում կատարել լրացում՝  նախատեսելով որպես տրանսպորտային միջոցի տեսակ հանդիսացող ավտոմեքենայի՝ մի ֆիզիկական անձի կողմից այլ ֆիզիկական անձի օտարելու դեպքում, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց (սեփականության իրավունքի պետական գրանցումից) հետո` 365 օրվա ընթացքում, այդ ավտոմեքենայի սեփականության իրավունքի դադարման գրանցման համար վճարված պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց ներկայացնելու պահանջ։

  • Обсуждалось

    23.12.2022 - 07.01.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3018

Принт

Предложения

Armen Hakobyan

31.12.2022

Բացարձակ մեր շահերից չի բխում ու առհասարակ գբահատում եմ պետական ռեկետ

Узнать больше